Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պաշտոնական կայքի այցելուներին տեղեկացնում ենք, որ կայքում տեղ գտնող նյութերը, հրապարակումները, հոդվածները լայնորեն տարածվում են նաև սոցիալական մեդիայում Ասոցիացիայի հարթակներին, մասնավորապես՝ Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական ցանցերի՝ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի էջերում, Ասոցիացիայի յութուբյան ալիքում:
Իր հիմնադրման օրվանից ի վեր Ասոցիացիան մշտապես ներկայացված է եղել սոցիալական ցանցերում, սակայն այժմ ներկայանում է նորովի, նոր մատուցմամբ և ձևավորմամբ, օգտատերների ավելի մեծ լսարանով:
Առաջարկում ենք այցելել և միանալ Ասոցիացիայի պաշտոնական էջերին Ֆեյսբուքում և Թվիթերում, ծավալել մասնագիտական քննարկումներ և կիսվել քաղաքագիտական նյութերով Ասոցիացիայի ֆեյսբուքյան խմբում: Այս ամենի նպատակն է համատեղել սոցիալական ցանցերում ուսյալ և կրթյալ, տվյալ ոլորտով հետաքրքրվող մարդկանց՝ նրանց համար ստեղծելով Ասոցիացիայի գործունեությանը արագորեն և մատչելիորեն ծանոթանալու հարմարավետ հնարավորություն: