Տեղի ունեցավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի ընդլայնված արտահերթ նիստ

Սեղմիր՝ մեծացնելու համար / Click to enlargeԱպրիլի 3-ին տեղի ունեցավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի ընդլայնված արտահերթ նիստ, որի օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակն էր:

Ասոցիացիայի խորհրդի նախագահ, Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը և Ասոցիացիայի անդամ Հանրապետության առաջատար քաղաքագետները դատապարտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերի տապալման նպատակով Ադրբեջանի սանձազերծած սադրիչ ռազմական գործողությունները:

Շեշտվել է ստեղծված իրավիճակում քաղաքագիտական ներուժի մոբիլիզացման անհրաժեշտությունը: Ասոցիացիան որոշել է հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվել Ասոցիացիայի խորհրդի անունից անհատական կարգով մասնագիտական մեկնաբանություններ տալու վերաբերյալ:

Սեղմիր՝ մեծացնելու համար / Click to enlarge

 Սեղմիր՝ մեծացնելու համար / Click to enlarge

administrator

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով