Հունիսի 25-ին «off the record» ձևաչափով տեղի ունեցավ «Գլոբալ աշխարհակարգի կերպափոխումը. hետևանքներ Եվրոպական միության և Հարավային Կովկասի համար» խորագրով քննարկումը, որն անցկացվեց «Եվրոպական ակումբի բանավեճեր 2019»-ի շրջանակում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և իրականացվում Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի կողմից:
Բանավեճի բանախոսներն էին Ամանդա Փոլը, ավագ վերլուծաբան, Եվրոպական քաղաքականության կենտրոն (Բրյուսել) և Ստյոպա Սաֆարյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (Երևան) հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար:
Բանավեճը վարում էր Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:
Աղբյուրը՝ European Union in Armenia
{gallery}25.07.19_EU_Armenia:::0:0{/gallery}