Պատմություն

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2011 թվականին: 
 
Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում քաղաքական գիտության զարգացմանը և մասնագիտական կայացմանը, հայաստանյան քաղաքագիտական դպրոցի զարգացմանը և քաղաքական մշակույթի տարածմանը, քաղաքագետների գործունեության մասնագիտական և էթիկական նորմերի արմատավորմանը, միավորել Հայաստանում և սփյուռքում գործող մասնագետ-քաղաքագետներին` իրենց մասնագիտական ջանքերն ուղղելու Հայաստանի Հանրապետության ազգային խնդիրների արդյունավետ լուծմանը: