Հեղինակ՝ Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Նախագահ Հայկ Քոթանջյան, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր, Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար:
Հարևան երկրում Բաքվի իշխանությունների կողմից հայրենիքին դավաճանության մեղադրանքով հետապնդվող իրավապաշտպանների նկատմամբ հայ գործընկերների որևէ վերաբերմունքի արտահայտումը հույժ բարդ խնդիր է: Նկատի ունենք այն ընդդիմախոսներին, որոնց հետ հարկ է եղել Ղարաբաղյան կարգավորման սկզբունքային հարցերով վիճել գործնականում բոլոր միջազգային գիտափորձագիտական համաժողովներում, որոնք կազմակերպվում էին միջազգային հանրության հովանու ներքո: Մյուս կողմից՝ դա այն գործընկերներն են, որոնք ընդհանուր առմամբ, ունենալով որոշակի մասնագիտական որակավորում և պահպանելով անկախ գիտական հետազոտությունների միջազգային ստանդարտները, չէին կարող չհասկանալ, որ Ղարաբաղյան պրոբլեմի խաղաղ և արդար լուծման հիմքում պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ազատ ինքնորոշվելու իրավունքի գործնական իրացման քաղաքական և իրավաբանական փաստը, մի իրացման, որը ուղիղ ժողովրդավարության օրենսդրական գործիքների անթերի կիրառմամբ կատարվել է 1991 թ. վերջերին գործող՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու վերաբերյալ ԽՍՀՄ օրենքին համապատասխան: ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ >>>