Հայաստանում էին Բուխարեստի Արեւելաեվրոպական եւ ասիական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչները

Հուլիսի 20-22-ը աշխատանքային այցով Հայաստանում էին Բուխարեստի Արեւելաեվրոպական եւ ասիական հետազոտությունների կենտրոնի եվրաատլանտյան ծրագրերի տնօրեն Ջորջ Նիկոլեսկուն եւ նույն կենտրոնի գործադիր տնօրեն Սիմոնա Սուարեն:

Այցը կազմակերպել էր Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան: Հուլիսի 20-ին հյուրերին ընդունել էր Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը եւ ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը: Հանդիպմանը մասնակցել էին ասոցիացիայի խորհրդի անդամները: Հյուրերը ներկայացրել էին իրենց այցի նպատակները’ «Սեւծովյան տարածաշրջանում բնական եւ մարդածին աղետների վերացումն ու վերականգնումը» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախաձեռնությամբ հուլիսի 21-ին հյուրերը հնարավորություն էին ունեցել հանդիպելու ՀՀ գերատեսչությունների, մասնավորապես` Կրթության եւ գիտության, արտաքին գործերի, պաշտպանության եւ տարածքային կառավարման նախարարությունների, Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ, եղել Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների գրասենյակներում:

Հուլիս 22-ին տեղի էր ունեցել Ջորջ Նիկոլեսկուի եւ Սիմոնա Սուարեյի հանդիպումը Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

administrator

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *