Հուլիսի 6-ին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչությունը համատեղ կազմակերպել էին «Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը ՀՀ Զինված Ուժերում» թեմայով կլոր սեղան-քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնյաներ, ինչպես նաև սոցիալական քաղաքականությամբ զբաղվող հայաստանյան փորձագետներ, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկան Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը: Քննարկումը վարում էր Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:
Հիմնական զեկուցումներով հանդես եկան ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ֆինանսական մասի պետ, ԱՌՀԻ-ի հայցորդ, կապիտան Մհեր Փարվանյանը և ՀՀ պաշտպանական քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, ԵՊՀ հայցորդ Ալեքսանդր Ավետիսյանը: Վերջիններս վեր հանեցին սոցիալական պաշտպանության ոլորտում առկա բացթողումները, դրանց ազդեցությունը ՀՀ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների վրա և այդ բացթողումների լուծման հնարավոր ուղիները: Շեշտվեց այն հանգամանքը, որ զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացումը կարևոր նշանակություն ունի հասարակության շրջանում զինծառայողների հանդեպ պատշաճ վերաբերմունքի ձևավորման հարցում:

Ելույթներից հետո տեղի ունեցած շահագրգիռ քննարկման ընթացքում մասնակիցներն իրենց մոտեցումներն արտահայտեցին ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Ամփոփելով քննարկումը՝ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը, ևս մեկ անգամ շեշտելով խնդրի կարևորությունը, նշեց, որ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրները՝ ներկայացնելով համապատասխան մասնագիտական գնահատումներ:
{gallery}PSAA_Round Table 2013.07.06:::0:0{/gallery}