Header ARM PNG

Արխիվ

May 2019
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Վերջին հրապարակումներ

Այցելություններ

Flag Counter

1623322
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
410
597
8306
1609181
20276
19373
1623322

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանին նվիրաբերվել են արժեքավոր քարտեզներ

28.09.2018 NDRUՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում այսօր հյուրընկալվել է Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը: Հյուրին ընդունել է ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող) Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:

Գերաշնորհ Տեր Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը 1977-1999 թթ. եղել է Հայ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի ԱՄՆ Արևելյան թեմի միության հանձնախմբի ընտրյալ անդամ: 1996 թ. տեղափոխվել է Հայաստան և նշանակվել Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ: 2000 թ. սեպտեմբերի 17-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական օծում: 2011 թ. անցել է վաստակած հանգստի:

Մեծ է արքեպիսկոպոս Ավետիքյանի հոգևոր և գիտակրթական գործունեության շրջանակը: Նա մասնագիտական պատրաստվածություն ունի մենեջմենթի, արվեստագիտության, փիլիսոփայության և սոցիոլոգիայի ոլորտներում: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան կատարած այցի ժամանակ նա ՊԱՀՀ-ի էլեկտրոնային-գիտական գրադարանին նվիրել է Հայաստանը շրջապատող տարածաշրջանի մի շարք բարձրորակ քարտեզներ:

Պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը իր երախտագիտությունն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու մտավոր ընտրախավի մեծարգո ներկայացուցչին արժեքավոր նվիրատվության համար:

buy you a drank lyrics you can check here ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Գործընկերներ

 

logo EPH Parvanyan Consulting css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG  logo RAPN