Header ARM PNG

Վերջին հրապարակումներ

Այցելություններ

Flag Counter

1580158
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
661
854
8138
1566247
20879
28435
1580158

Դրաստամատ Կանայանի ժառանգներն այցելել են իրենց պապի անունը կրող ինստիտուտ

NDRU 01Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա տարեդարձի միջոցառումների շրջանակում Հայաստան այցելած Դրո և Ֆիլիպ Կանայանները, Ամերիկայի հայկական համագումարի Տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի ուղեկցությամբ, մայիսի 24-ին այցելել են ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՊԱՀՀ): Հյուրերին ընդունել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

Այցի նպատակն էր ծանոթանալու Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Բաշ-Ապարանի հերոս, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին ռազմական նախարար Դրաստամատ Կանայանի անունը կրող Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) գործունեությանը, որն այժմ մտնում է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի կազմի մեջ՝ որպես դրա հետազոտական բաղադրիչ:

ԱՌՀԻ-ի ստեղծումը պաշտպանական ոլորտում Հայաստան – Սփյուռք արդյունավետ համագործակցության առաջին քայլերից մեկն էր: ՀՀ-ում ազգային անվտանգության ռազմավարական խնդիրներով զբաղվող հաստատություն ունենալու գաղափարը Կանայանների ընտանիքի մոտ ծնվել էր վաղուց: Զորավար Կանայանի անվան հետազոտական ինստիտուտը դարձավ նրա հիշատակն հավերժացնող կենդանի հուշակոթող:

1998 Hayk Kotanjian

Ինստիտուտի ստեղծման նպատակով, Կանայանների ընտանիքի նախաձեռնությամբ, 1998 – 2000 թթ. ԱՄՆ-ի և Կանադայի հայաշատ համայնքներում կազմակերպվել էր դրամահավաք, որի կազմակերպիչների թվում է եղել այն ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Հ. Քոթանջյանը:

ԱՌՀԻ-ին հիմնվել է ՀՀ-ում Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ձևավորման նախագծի շրջանակում, որպես ապագա համալսարանի հետազոտական բաղադրիչ, ինչպես նաև դրա մտավոր հենքը և կազմակերպական առանցք: ՀՀ-ում ՊԱՀՀ-ի հիմնման նախագիծը մշակվել և փորձաքննվել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում 2003 – 2004 թթ. Հ. Քոթանջյանի ակադեմիական ստաժավորման ընթացքում: ԱՌՀԻ-ի գործունեության մեկնարկը տրվել է 2005 թ.-ին: 2007 թ. ԱՌՀԻ-ին դարձավ ԱՄՆ-ի գիտական խորհրդատվություններով ամերիկյան մեթոդաբանության կիրառմամբ Հայաստանի ազգային անվտանգության առաջին ռազմավարության միջգերատեսչական մշակման ակադեմիական համադասողը: 

2016 թ. հունվարի 28-ին տեղի ունեցավ ԱՌՀԻ-ի կերպափոխմամբ ստեղծված ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ ԱՌՀԻ-ին, ՊԱՀՀ-ի կրթական բաղադրիչի՝ Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի հետ միասին, շարունակում է իր գործունեությունը՝ որպես Համալսարանի հետազոտական բաղադրիչ: Ըստ էության՝ ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ին՝ որպես ՀՀ պետական ուղեղային կենտրոն, արդեն 10 տարուց ավելի է, ինչ պաշտպանական – անվտանգային ոլորտում կատարում է ռազմավարական վերլուծություններ և պետության ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացնում համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ: 

2018 թ. մարտին ԱՌՀԻ-ին իրականացրել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման գործընթացը, որի մեթոդաբանությունը հենվում էր պրոֆեսոր Հ. Քոթանջյանի և ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իսրայելի, Գերմանիայի, Չինաստանի գլխամասային գիտական կենտրոններում անցկացված ստաժավորումների ընթացքում ձեռք բերված և մշտապես նորացվող գիտելիքի վրա:

NDRU 02 

Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Քոթանջյանը հյուրերին ծանոթացրել է ՊԱՀՀ-ի գործունեությանը, իսկ ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ – Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել ԱՌՀԻ-ի ձեռքբերումներից: Հյուրերը տպավորված էին այցով, նրանք գոհունակությամբ և բարձր են գնահատել ՊԱՀՀ-ի և, մասնավորապես՝ ԱՌՀԻ-ի հայրենանվեր գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի անվտանգության, Հայաստան – Սփյուռք կապի ամրապնդման: 

buy modafinil denmark have a peek at this website Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Գործընկերներ

 

logo EPH Parvanyan Consulting css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG  logo RAPN