Header ARM PNG

Արխիվ

May 2019
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Վերջին հրապարակումներ

Այցելություններ

Flag Counter

1623332
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
420
597
8316
1609181
20286
19373
1623332

Հայկ Քոթանջյան. «Հայկական և հրեական պետականությունների վերածնունդն ի պատասխան ազգային աղետների»

buy provigil drug buy priligy tablets online india LTG H Kotanjian PictureՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԵԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ

ՀԱՅԿ ՍԱՐԳՍԻ ՔՈԹԱՆՋՅԱՆ, Պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր (անվտանգության ռազմավարական հետազոտություններ, ՌԴ Նախագահին կից Կառավարման Ռուսաստանի Ակադեմիա), Միջազգային հակաահաբեկչության գիտական փորձագետ (ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարան), ԱՄՆ-ՌԴ Ռազմավարական ֆորում Վերբեռնման մեկնարկի վերաբերյալ, Հարվարդի Ազգային անվտանգության ծրագիր, Քենեդիի անվան Պետության դպրոց (2010), գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող):

Զեկուցում՝ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Իսրայել Պետության 70-ամյակին նվիրված՝ Հայաստանի Հրեական համայնքի և «Հայաստան-Իսրայել, Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի կողմից Երևանում 14.12.2018 թ. կազմակերպված «Ազգային աղետից՝ պետականության վերածնունդ» կոնֆերանսում:

Հարգելի՛ գործընկերներ և բարեկամներ, 

Պարտքս եմ համարում սույն զեկուցման սկզբում հիշեցնել, որ օրերս Երևանում իր աշխատանքն ավարտեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ին, երբ ամբողջ լուսավորյալ աշխարհը նշում էր Ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օրը: Այս ֆորումի անցկացումը վկայում է, որ ՄԱԿ-ը մեծ կարևորություն է տալիս դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր հռչակելու, նրանց արժանապատվությանը հարգանքի տուրք մատուցելու և նման հանցագործությունները կանխելու գծով Հայաստանի նախաձեռնությանը [1]: 

Այս կապակցությամբ պատիվ ունեմ շեշտելու, որ Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի ընդունումը կայացել է 2015 թ. սեպտեմբերին՝ Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության հարյուրամյակի տարում: Իսկ դեկտեմբերի 9-ը որպես ամսաթիվ նշանակվել է այն պատճառով, որ այդ օրը 70 տարի առաջ` 1948 թ., ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժման մասին կոնվենցիան, որը մշակել էր հրեական ծագում ունեցող պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը [2]: 

Ընդսմին, կարևոր է նշել, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը Երևանում կազմակերպվել էր Հայ և Հրեա ժողովուրդների ազգային պետականության վերականգնման հոբելյանական` Հայաստանի Հանրապետության 100-ամյակի և Իսրայելի Պետության 70-ամյակի տարում: 

Այդ հոբելյանները միավորում են համայն մարդկության մասշտաբով աննախադեպ մեր երկու հնագույն ժողովուրդների գոյությունը հարցականի տակ դրած ազգային աղետներին նրանց քաղաքական արձանգանքման եղանակները: Եվ մեր ժողովուրդներն տվյալ աննախադեպությունը նոր և նորագույն քաղաքական պատմության մեջ ներբերեցին շնորհիվ այն բանի, որ ի պատասխան Օսմանյան Թուրքիայում ձեռնարկված հայերի Ցեղասպանության և Եվրոպայում հրեաների Ողջակիզման նրանք սխրագործեցին իրենց պետականության վերականգնմամբ: 

Հայ ժողովրդի 1918 թ. Մայիսյան հաղթանակները հնարավորություն տվեցին առաջին աշխարհամարտի արդյունքներով՝ հակառակ բախտի կամքին, վերականգնելու պետականությունը Հայաստանի պատմական տարածքի մի փոքրիկ հատվածում: Հայաստանի Հանրապետության ստեղծումը նշանավորեց հայկական պետականության վերականգնումը Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375 թ.) հինգուկես դար հետո: Եվ հենց Հայաստանի առաջին Հանրապետությունը իրավաքաղաքական ու հաստատութենական հիմքեր նախապատրաստեց ներկայիս հանրապետության ստեղծման համար: 

1918 թ. հայ ժողովրդի պետականության վերականգման հետ մեկտեղ 20-րդ դարի պատմական սխրագործությունների շարքում է նաև հրեա ժողովրդի բախտորոշ սխրանքը. աշխարհով մեկ երկհազարամյա սփռվածությունից հետո նա ի պատասխան Ողջակիզման հռչակեց Իսրայելի Պետության կազմավորումը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո իր պետությունն ստեղծելու վերաբերյալ Համաշխարհային Հրեության որոշումը բացատրվում է այն բանով, որ աշխարհում և ոչ մի պետություն ի զորու չեղավ, ինչպես և հայ ժողովրդի պարագայում, ապահովելու հրեա ժողովրդի գոյության բնական իրավունքը: Որպես արդյունք՝ 1948 թ. մայիսի 14-ին ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրականացվեց դոկտոր Հերցլի երազանքը` վերաստեղծել Իսրայելի Պետությունը` որպես հրեական ժողովրդի հոգևոր կենտրոնի, որից պետք է սկիզբ առներ արտահոսող վերածնված, լայն իմաստով վերցված, հրեական մշակույթը, այդ թվում` առաջավոր կրթությունն ու գիտությունը, գիտութենահենք տեխնոլոգիական առաջընթացի նվաճումները: 

Հայ և հրեա ժողովուրդների քաղաքական ընտրախավերի գերակայությունների միջև եղած նմանությունը արտացոլվել է նաև դեպի ժողովրդավարության առաջմղում նրանց երկու պետությունների արժեքային և իրավաքաղաքական ուղղվածության մեջ, ինչի հետևանքով 100 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը և 70 տարի առաջ Իսրայելի Պետությունը հռչակվեցին որպես խորհրդարանական հանրապետություններ: 

Թողնելով հայկական և հրեական պետականությունների վերականգնման պանծալի տարեդարձների պատմական-պատմագիտական գնահատումը մեր հարգարժան պատմաբաններին՝ ես ձեր թոյլտվությամբ համառոտակի կխոսեմ ազգային աղետներին մեր երկու բարեկամ ժողովուրդների արձագանքների նմանության մի քանի քաղաքական կողմերի մասին` աչքի առաջ ունենալով Հայաստանի և Իսրայելի միջև բարեկամության և համագործակցության զարգացման հեռանկարները: 

Հատկանշական է, որ մի քանի տարի առաջ Ազգային ժողովի և Կնեսետի բարեկամության խորհրդարանական խմբերի համատեղ նիստում ընդունված արձանագրային որոշմամբ ստեղծվեց «Հայաստան–Իսրայել, Իսրայել–Հայաստան» ֆորումը, որը դարձավ մեր երկու երկրների մասնագետների և նրանց կազմակերպությունների միջև խորհրդարկումների համար հասարակական հարթակ: Կողմերի համաձայնությամբ Ֆորումը կոչված է իր գործունեությունը ծավալելու հասարակական կազմակերպությունների միջոցով` նպատակ ունենալով պրոֆեսիոնալ խմբերի միջև երկխոսության հաստատումը կենսագործունեության այն բնագավառներում, որոնք արտացոլում են գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի, տեղեկատվության և բազմապրոֆիլ բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացման շահերը: 

Հայաստանի և Իսրայելի կենսագործության մի շարք բնագավառներում փոխադարձ շահերի հնարավոր խաչման ոլորտների որոնումը, որ կատարել է մեր Ֆորումը, նպաստավոր հող է ստեղծել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում միջպետական առնչությունների մեկնարկման համար: Դրա սկիզբը դրվեց Կնեսետի անդամ և Իսրայելի Տարածաշրջանային համագործակցության նախարար մեծարգո դոկտոր Ցախի Հանեգբիի [3]՝ անցյալ տարի Երևան կատարած այցով, որի շրջանակներում Հայաստանի համապատասխան նախարարություններում քննարկվեցին երկկողմ գործարարական համագործակցության հեռանկարները: 

Ինչպես հայտնի է, Հայաստանում խորհրդարանական մոդելով իշխանության կազմակերպման արդյունավետության նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացավ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ուղեկցող նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այս առումով պարտքս եմ համարում հիշատակել այն մեծ օգնությունը, որը Իսրայելի Պետությունում իշխանության կազմակերպման խորհրդարանական մոդելի ուսումնասիրության գործում ինձ ցույց տվեցին իմ իսրայելցի գործընկերները: Խոսքը Իսրայելի գոյությանն ուղղված մարտահրավերների պայմաններում հասարակության նորամուծական զարգացմանը և ազգային անվտանգության երաշխավորմանը առնչվող ռազմավարական խնդիրների լուծման գործում Հրեական խորհրդարանական պետության փորձի ուսումնասիրության հիման վրա Իսրայելի խորհրդարանական մոդելը Հայաստանի առանձնահատկություններին հարմարեցնելու նպատակով Իսրայել կատարած իմ ստաժավորումների արյունքների մասին է: Առանձնահտուկ ուշադրություն է դարձվել ի շահ Համաշխարհային Հրեության ամբողջական համակարգի բարեհաջող զարգացման ձեռնարկվող՝ Իսրայելի Պետության և Հրեական Սփյուռքի փոխգործության արդյունավետության հարցերին: 

Վերադառնալով Հրեական պետության վերականգնման 70-ամյակի թեմային` ես կուզեի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրել Իսրայելն ստեղծողների իմաստության վրա, քանի որ նրանք հիմնադրեցին այդ պետությունը գործնականում անապատում, 1947-1949 թթ. անկախության համար մղվող պատերազմի պայմաններում, երբ 700 հազարը չգերազանցող իսրայելական բնակչությունը մարտնչում էր միաժամանակ յոթ հարևան պետությունների դեմ: Հօգուտ խորհրդարանական մոդելի կայացված իմաստուն որոշումը միտված էր ժողովրդավարական մրցակցության պայմաններում այնպիսի բարձրակարգ քաղաքական-կուսակցական միջավայրի ձևավորմանը, որի շնորհիվ Իսրայելի քաղաքական ընտրախավում և ղեկավարների օղակում կհայտնվեին ամենատաղանդավոր գործիչները: Հենց այդ է պատճառը, որ 43 տարվա ընթացքում` սկսած առաջին գումարման Կնեսետից, որն ընտրվել էր Իսրայել Պետության ստեղծման հռչակագրի ընդունումից կեստարի անց` 1949 թ. հունվարին, մինչև 1992 թ. 13-րդ Կնեսետի ընտրությունները, Խորհրդարան մուտքի ընտրական շեմը կազմում էր ընդամենը 1 %: Այսպիսով՝ Իսրայելի խորհրդարան քաղաքական կուսակցությունների մուտքի նման ցածր շեմն առաջարկել էին խորհրդարանական Իսրայելի Պետության` ռազմավարորեն հեռատես հիմնադիրները: 

Քաղաքական գործընթացներում Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի գործարկման նախօրեին պատեհ եմ համարում վերադառնալ Իսրայելում ուսումնասիրած փորձին, որը վերաբերում է խորհրդարանական մոդելով իշխանության կազմակերպման պայմաններում Կառավարության և Խորհրդարանի արդյունավետ փոխգործութունը՝ տվյալ մոդելի քաղաքական-անվտանգային հուսալիության և ընդհանուր առմամբ քաղաքական արդյունավետության տեսանկյունից: 

Երախտագիտությամբ նշելով իմ իսրայելական գործընկերների այն պատրաստակամությունը, որով նրանք համագործակցում էին խորհրդարանական մոդելի ընտրության դեպքում մեր երկու պետությունների գոյության և կայուն զարգացման դեմ ուղղված սպառնալիքների համեմատական վերլուծության ասպարեզում, ձեր ուշադրությունն եմ ներկայացնում թույլ տրված սկզբունքային սխալը: 

Առաջին հերթին տվյալ սկզբունքային սխալն այն էր, որ ընտրությունը կատարվել էր հօգուտ Գերմանիայի խորհրդարանական մոդելի, որի անվտանգությունը, ի տարբերություն Հայաստանից և Իսրայելից, հուսալիորեն երաշխավորված է ՆԱՏՕ-ում անդամակցությամբ և շրջապատող հարևաների բարյացակամությամբ: Մինչդեռ իմ խնդիրն էր Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրի առանձնահատկություններին Իսրայելի Պետության խորհրդարանական մոդելի հարմարեցումը, քանի որ Իսրայելի անվտանգությունը, Հայաստանի անվտանգության նման, կառուցվում է ըստ հրեական պետության ու ժողովրդի գոյության դեմ ուղղված արտաքին անվտանգային սպառնալիքների ռազմավարական հաշվարկման հիման վրա: 

Վերոնշյալի առնչությամբ, որպես տեղեկանք, իմ պարտքն եմ համարում նշել, որ ինձ` որպես ռազմավարական վերլուծաբանի բախտ է վիճակվել իշխանության կազմակերման խորհրդարանական մոդելները ուսումնասիրելու Գերմանիայում 8 և Իսրայելում 6 ստաժավորումների ընթացքում՝ կատարելով փորձագիտական այցելություններ Բունդեստագ, Բունդեսրատ և Կնեսետ: 

Երկրորդը. ոչ թե իսրայելական, այլ գերմանական խորհրդարանական մոդելի ընտրության սկզբունքային սխալն այն է, որ իր կազմում ինքնավարություններ չունեցող ունիտար հանրապետությունում իշխանության հաստատութենական կազմակերպման համար որպես օրինակ է վերցվել ոչ թե ունիտար Իսրայելի տեղայնացված խորհրդարանական մոդելը, այլ Դաշնային Գերմանիայի մոդելը, որտեղ դաշնային ներկայացուցչական իշխանությունը կազմված է ոչ միայն ընտրվող խորհրդարանից` Բունդեստագից, այլև ոչ ընտրվող Բունդեսրատից, որում ներկայացված են 16 երկրամասերի` ԳԴՀ կազմում եղած ինքնավարությունների իշխանությունները: 

Հարկ է նշել, որ խորհրդարանական Իսրայելը, որը աշխարհի հանրության գնահատմամբ իրական ժողովրդավարության առավել արդյունավետ օրինակներից է, իր ազգային անվտանգության, ինչպես նաև տնտեսական ու գիտատեխնոլոգիական ինտեսիվ զարգացման արդյունավետ ապահովման նմուշներից է: 

Միևնույն ժամանակ, ունիտար Հայաստանի նկատմամբ Դաշնային Գերմանիայի մոդելի կիրառումը զրկել է մեր նոր խորհրդարանը այն հարթակից, որի վրա կարող էր ներկայացուցչական իշխանության անդամների մասնակցությամբ ծավալվել կառավարությունում ներկայացված կուսակցությունների միջև շահերի հակասականությունների և խաչումների վերաբերյալ անընդհատ երկխոսություն: 

Խորհրդարանականության իսրայելական մոդելում ներքաղաքական հակամարտությունների լուծման, ինչպես նաև արտաքին սպառնալիքների հետմղման գործիքարանը արդեն 70 տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը. Կնեսետի կադենցիայի 4 տարվա տևողության պայմաններում, Խորհրդարանական գումարման կենսագործունեության միջին տևողությունը Իսրայելի գոյության տարիների ընթացքում բավական բարձր է՝ կազմելով 3,5 տարի: Տվյալ դեպքում քաղաքական ճգնաժամների կառավարման արդյունավետության պատճառը իսրայելական խորհրդարանական մոդելի համակարգվածությունն է, քանի որ այն արտացոլում է ազգային անվտանգության և ինչպես Իսրայելում, այնպես էլ առհասարակ Համաշխարհային Հրեության համակարգում հրեա ժողովրդի կայուն զարգացման ռազմավարական շահերը: 

Իշխանության հենց այդպիսի խորհրդարանական կազմակերպման պարագայում Իսրայելը, իր գոյության բոլոր 70 տարիների ընթացքում, հաջողությամբ առաջնորդվելով իրական ժողովրդավարության լավագույն ստանդարտներով, ունենալով Հայաստանի պետության գոյության դեմ ուղղված և ցեղասպանության կրկնման սպառնալիքներ, որոնք համեմատելի են Հայաստանի համար գոյություն ունեցող սպառնալիքների հետ, արդյունավետ կերպով լուծում է ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ գիտատեխնոլոգիական կողմնորոշմամբ տնտեսության հարաճուն զարգացման խնդիրները:

Իմ կարծիքով` նպատակահարմար է, որ մեր խորհրարանական պետության նորընտիր ղեկավարությունը կարգադրի, որպեսզի իշխանության հաստատությունների ձևավորման այս հույժ պատասխանատու ժամանակաշրջանում բարձրակարգ մասնագետները վերոնշյալ սխալների հաղթահարման նպատակով զբաղվեն համապատասխան օրենսդրական ակտերում, իսկ հետագայում նաև Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու ուղիների ուսումնասիրությամբ: 

Հարգելի՛ գործընկերներ և բարեկամներ, թույլ տվեք, ամփոփելով խոսքս, ևս մեկ անգամ շնորհավորել մեզ բոլորիս Հայ և Հրեա ժողոդուրդների կողմից իրենց հնագույն պետականության վերականգնման պանծալի տարեդարձների` Հայաստանի Հանրապետության 100-ամյակի և Իսրայելի Պետության 70-ամյակի առթիվ:

_____________________

[1] International Day of Commemoration and Dignity of the Victims of the Crime of Genocide and of the Prevention of this Crime9 December (http://www.un.org/en/events/genocidepreventionday/).

[2] Конвенция о предупреждении преступления геноцида и наказании за него. Принята резолюцией 260 (III) Генеральной Ассамблеи ООН от 9 декабря 1948 года (http://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/genocide.shtml).

[3] Hanegbi makes highest-level Israeli ministerial visit to Armenia in years. The Jerusalem Post, By Herb Keinon, july 26, 2017 (https://www.jpost.com/israel-news/hanegbi-makes-highest-level-israeli-ministerial-visit-to-armenia-in-years-500853).

Գործընկերներ

 

logo EPH Parvanyan Consulting css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG  logo RAPN