Վերջին հրապարակումներ

Այցելություններ

1516905
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
1654
2809
6617
1499569
39903
49084
1516905

ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետներն այցելել են Հայաստան

NDRU 22.03.2018Հայաստան կատարած հերթական այցի շրջանակներում մարտի 22-ին ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը:

Ավելին …

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը ձեռնամուխ է եղել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայմանը

Photo 21.03.2018Մարտի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքը, որի շրջանակներում մարտի 21-ին ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի նախագահությամբ անցկացված նիստում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հանդես է եկել զեկուցում-դասախոսությամբ:

Ավելին …

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

NDRU 07.03.2018Մարտի 7-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի (Air War College) պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Պատվիրակության նպատակն էր առավել խորը պատկերացում կազմել Համալսարանի հետազոտական ու կրթական գործունեության և ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում իրականացվող համագործակցության վերաբերյալ:

Ավելին …

Ազատ Դավթյան. «Միջերկրական ծովի արևելյան գոտու գազային հանքերը Իսրայելի և Թուրքիայի ռազմավարական շահերի դիտակետից»

Azat Davtyan ImageՔաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, տնտեսական գիտությունների թեկնածու Ազատ Դավթյանի «Միջերկրական ծովի արևելյան գոտու գազային հանքերը Իսրայելի և Թուրքիայի ռազմավարական շահերի դիտակետից» վերնագրով հոդվածը:

Ավելին …

Գործընկերներ

 

NDRU MOD RA Logo logo EPH Parvanyan Consulting css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG Centrului de Studii Est-Europene si Asiatice -CSEEA logo RAPN