Publications Սոցիալական մեդիայում ՔԳՀԱ-ի նորովի ներկայացվածությունը

Ապրիլի 10, 2021by admin

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պաշտոնական կայքի այցելուներին տեղեկացնում ենք, որ կայքում տեղ գտնող նյութերը, հրապարակումները, հոդվածները լայնորեն տարածվում են նաև սոցիալական մեդիայում Ասոցիացիայի հարթակներին, մասնավորապես՝ Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական ցանցերի՝ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի էջերում, Ասոցիացիայի յութուբյան ալիքում:

Իր հիմնադրման օրվանից ի վեր Ասոցիացիան մշտապես ներկայացված է եղել սոցիալական ցանցերում, սակայն այժմ ներկայանում է նորովի, նոր մատուցմամբ և ձևավորմամբ, օգտատերների ավելի մեծ լսարանով:

Առաջարկում ենք այցելել և միանալ Ասոցիացիայի պաշտոնական էջերին Ֆեյսբուքում և Թվիթերում, ծավալել մասնագիտական քննարկումներ և կիսվել քաղաքագիտական նյութերով Ասոցիացիայի ֆեյսբուքյան խմբում: Այս ամենի նպատակն է համատեղել սոցիալական ցանցերում ուսյալ և կրթյալ, տվյալ ոլորտով հետաքրքրվող մարդկանց՝ նրանց համար ստեղծելով Ասոցիացիայի գործունեությանը արագորեն և մատչելիորեն ծանոթանալու հարմարավետ հնարավորություն: