Publications Նիկոլայ Հովհաննիսյանի նոր գիրքը

Ապրիլի 10, 2021by admin

Օրերս լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ Նիկոլայ Հովհաննիսյանի նոր գիրքը:

Ականավոր արևելագետն ու ցեղասպանագետը իր արժեքավոր հետազոտություններում մանրամասն կերպով դիտարկել ու ներկայացրել է հայ-քրդական հարաբերությունները տարբեր կողմերից, այն է՝ դրանց դիտարկումը Հայոց ցեղասպանությանը քրդերի մասնակցության հարցի ուսումասիրման տեսանկյունից, պատմության քառուղիների խորքային վերլուծությամբ, ինչպես նաև մեր ժամանակի հրամայականների ու առկա զարգացումների հաշվառմամբ:

Գրքի վերաբերյալ առավել մանրամասն առաջարկում ենք ծանոթանալ՝ այցելելով Նիկոլայ Հովհաննիսյանի բլոգ-կայքը: