Publications Կայացավ «Քաղաքագետների մասնագիտական էթիկայի ուղեցույցի» շնորհանդեսը

Ապրիլի 10, 2021by admin

2012 թ. ապրիլի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի (ՔԳՀԱ) կողմից մշակված «Քաղաքագետների մասնագիտական էթիկայի ուղեցույցի» շնորհանդեսը: Ուղեցույցը մշակվել է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համագործակցության շրջանակում:Շնորհանդեսին ներկա էին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամներ` ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը, քաղաքական գիտությունների դոկտորներ Մարիամ Մարգարյանը, Գարիկ Քեռյանը, Ալեքսանդր Մարգարովը, Արթուր Աթանեսյանը, Լևոն Շիրինյանը, «Սինոփսիս Հայաստան» ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանը, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Հանս Յոհան Շմիդտը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը, ՀՀ արտգործնախարարի խորհրդական Տիգրան Մկրտչյանը և այլ քաղաքագետներ:Շնորհանդեսը բացեց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Ուղեցույցը հակիրճ ներկայացրեց ՔԳՀԱ գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:Ելույթներով հանդես եկան Խաչիկ Գևորգյանը, Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Նիկոլայ Հովհաննիսյանը, Գարիկ Քեռյանը, Արթուր Աթանեսյանը, Լևոն Շիրինյանը, դեսպան Հանս Յոհան Շմիդտը և Մարիամ Մարգարյանը:Նրանք ողջունեցին «Քաղաքագետների մասնագիտական էթիկայի ուղեցույցի» մշակման նախաձեռնությունը և կարևորեցին Ուղեցույցի դերը Հայաստանում քաղաքագիտության զարգացման գործում: