Uncategorized ՀԱՍՏԱՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ. ԼՂՀ-Ն` ԴԵՖԱԿՏՈ ՕՐԻՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 8, 2021by admin

2014 թ. հուլիսի 1-2-ը Երևանում տեղի է ունեցել միջազգային ռազմավարական քաղաքական ֆորում «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով:

Ֆորումի կազմակերպիչներն են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ), Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհուրդը (ԳՓՀ), ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ (Հ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը (ԵԱԱԿ), Քաղաքական գիտությունների ռուսաստանյան ասոցիացիան (ՔԳՌՈՒ), Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան (ՔԳՀԱ):
Ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ֆորումին մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի Կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Ֆորումում զեկուցումներով հանդես են եկել նաև խաղաղարարության ոլորտի միջազգային փորձագետներ ՀԱՊԿ-ի Քարտուղարությունից և Գիտափորձագիտական խորհրդից, ՌԴ Պետական դումայից, ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵՄ-ից, ՇՀԿ-ից, Գիտնականների Միջազգային Պագուոշյան շարժումից և Ստոկհոլմի խաղաղության պրոբլեմների միջազգային ինստիտուտից:
Ֆորումի աշխատանքներին մասնակցել են մասնագետներ ՌԴ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Բելգիայից, Իսրայելից, Իտալիայից, ՀԱՀ-ից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Չինաստանից:
Ներկայացնում ենք քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), հակաահաբեկչության գծով գիտական փորձագետ (ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարան), ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, ԱՄՆ-ի ՊԱՀ-ի ԱՌՀԻ-ի հրավիրված առաջատար պրոֆեսոր, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամ, Արտակարգ դեսպանորդ և Լիազոր նախարար, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանի ֆորումում ներկայացված զեկուցումը: