Uncategorized Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան հայտարարում է. Սթափվելու ժամանակն է

Ապրիլի 7, 2021by admin

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան խորը մտահոգություն է արտահայտում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

Ս.թ. ապրիլի 20-ին իր ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ Պաշտպանության նախարարի ավտոմեքենայի վրա կատարված հարձակումը վկայում է, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը և կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել արտաքին միջավայրից տարբեր վնասաբեր միջամտությունների համար: Հատկապես վտանգավոր են գումարի դիմաց պետական դավաճանության դրդող կոչերը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, հանդես գալով որպես քաղաքագիտության ոլորտում մասնագիտական ներուժը միավորող կառույց, իր մտահոգությունն է հայտնում հասարակության բևեռացման և խորացող հակասության առնչությամբ:

Ազգային շահը պետք է գերակա լինի ցանկացած քաղաքական շահերի նկատմամբ:  Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան կոչ է անում անհապաղ սկսել առանց նախապայմանների բանակցություններ և առաջարկում իր մասնագիտական աջակցությունը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անունից՝
Ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան