Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայի համադասող Առլեն Շահվերդյանի հետ դեկտեմբերի 16-ին մասնակցել է «Հ1» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Զինուժ» հաղորդաշարին: Հաղորդման ընթացքում ներկայացրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային ֆորումի արդյունքները: Անդրադարձ է եղել նաև ուժային կենտրոնների` Հարավային Կովկասում իրականացվող քաղաքականությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին: Առլեն Շահվերդյանը ներկայացրել է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կերպափոխմամբ Պաշտպանական ազգային համալսարանի ձևավորման ծրագիրը:
- 19 Դեկտեմբերի, 2012
0
24
Less than a minute
You can share this post!
administrator
Related Articles
Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի անդամներն այցելել են…
- 22 Հոկտեմբերի, 2018
Կայացել է «Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն…
- 18 Հոկտեմբերի, 2018