Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դիմում է հանձնել Հայաստանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններին
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն Ջոն Հեֆերնին, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն Անրի Ռենոյին և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն Վյաչեսլավ Կովալենկոյին է հանձնել ԱՄՆ-ի Պետքարտուղար տ-ն Հիլարի Քլինտոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գծով նրա մեծարգո գործընկերներին ուղղված Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի «Պետքարտուղար Քլինտոնի այցի հետ միաժամանակված ռազմական սադրանքի մասին» դիմումը: