Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան Արցախի պետական համալսարանի, Հայ դատի եվրոպական գրասենյակի, Լյուվենի կաթոլիկ համալսարանի և ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ միասին ս.թ. հոկտեմբերի 3-6-ը Ստեփանակերտում կազմակերպել էր միջազգային գիտաժողով` նվիրված Արցախի ազգային ազատագրական շարժման 25 ամյակին:
Գիտաժողովին մասնակցում էին փորձագետներ, վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ ՀՀ-ից, ԼՂՀ-ից, Ավստրիայից, Բելգիայից, Լիբանանից, Կիպրոսից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից և Ֆրանսիայից:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը:
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՔԳՀԱ-ի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ՔԳՀԱ-ի խորհրդի անդամ, ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը, ՔԳՀԱ-ի անդամ, պատմական գիտությունների դոկտոր Պավել Չոբանյանը, ՔԳՀԱ-ի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Է. Աթանեսյանը: