«Քաղաքագետների մասնագիտական էթիկայի ուղեցույցի» շնորհանդեսը

Ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի կունենա Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի (ՔԳՀԱ) կողմից մշակված «Քաղաքագետների մասնագիտական էթիկայի ուղեցույցի» շնորհանդեսը: Ուղեցույցը մշակվել է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համագործակցության շրջանակում:

Ուղեցույցի նախագիծը քննարկվել է ՔԳՀԱ-ի խորհրդի 2011թ. դեկտեմբերի 22-ի նիստում, որի արդյունքներով լրամշակված տարբերակը 2012 թ. ապրիլի սկզբին ներկայացվել է քաղաքագիտական լայն շրջանակների: Ուղեցույցի հիմքում դրված են քաղաքական գիտությունների ոլորտում կատարվող դասավանդման և հետազոտությունների ժամանակ կոմպետենտության, ազնվության, ակադեմիական ազատության և անկախության, թափանցիկության, մասնագիտական պատասխանատվության և հանդուրժողության սկզբունքները: Նախագծի մշակման ժամանակ հաշվի է առնվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի նմանատիպ կազմակերպությունների համապատասխան փորձը:

etika-fill-500x702Մասնագիտական էթիկայի ուղեցույցի մշակումը բնորոշ է շատ ոլորտների և ոչ միայն տվյալ ոլորտի կայացվածության և պրոֆեսիոնալիզմի ցուցանիշ է, այլ նաև զարգացման կարևոր խթան: Այն ոչ միայն մասնագիտական էթիկայի ուղենիշներ է սահմանում, այլ նաև հնարավորություն տալիս տվյալ ոլորտի ներկայացուցիչներին սահմանելու իրենց մասնագիտական ազատությունները և իրավունքները, ինչպես նաև հասարակական պարտավորությունները և դրանց իրականացման ձևերը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կոլեկտիվ կերպով պաշտպանելու իրենց իրավունքները։

Քաղաքագետների էթիկայի առաջին ուղեցույցը ընդունվել է Ամերիկայի քաղաքական գիտության ասոցիացիայի կողմից 1967-1968թթ., որը մինչ օրս վերանայվել և թարմացվել է երկու անգամ։ Այս փաստաթղթի ընդունումը նախևառաջ կապված էր քաղաքագետների ակադեմիական ազատության և անաչառության դեմ ոտնձգությունները չեզոքացնելու, Ասոցիացիան և մասնագիտությունն ընդհանուր առմամբ քաղաքականացումից զերծ պահելու, ինչպես նաև մասնագիտական գործունեության չափանիշները հստակեցնելու անհրաժեշտության գիտակցմամբ: Այս օրինակին հետևեցին քաղաքագետների մասնագիտական շատ ասոցիացիաներ բազմաթիվ պետություններում՝ Մեծ Բրիտանիա, Կանադա, Գերմանիա և այլն:

administrator

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով