ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԵԱՅՈՒՄ

Կորեայի Հանրապետությունում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված մենագրությունը կորեերեն լեզվով («Հայոց ցեղասպանություն», Կորեա, 2011, 196 էջ), 500 տպաքանակով: Աշխատությունը կորեերեն է թարգմանվել անգլերեն բնագրից: Աշխատությունը ժամանակին հրատարակվել է նաև գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով: Այն արդեն թարգմանվել է ռումիներեն և լույս կտեսնի գալիք տարվա սկզբներին:

N Hovhannisyan book cover-fill-1024x924
Պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանը հեղինակ է Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներին նվիրված բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների, այդ թվում և «Հայոց ցեղասպանություն. Հայասպանությունը — ամենացեղասպան ցեղասպանություն. Աշխարհի տասը լեզուներով» կոթողային աշխատությունը:
administrator

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով