Հայկ Քոթանջյան. Սոչիում բանակցությունների նախաշեմին միջպետական հարաբերություններում վարքականոնի սկզբունքների ու նորմերի պահպանման մասին

Հայկ Քոթանջյան. Սոչիում բանակցությունների նախաշեմին միջպետական հարաբերություններում վարքականոնի սկզբունքների ու նորմերի պահպանման մասին

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված անդամ, ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանի հայտարարությունը:

Սույն հայտարարությունը թելադրված է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին վերջերս տեղի ունեցած մարտական գործողություններով Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածության վերացմանը նպաստելու ձգտումով, մարտական գործողություններ, որոնք սկսվեցին Սոչիում Մինսկի խմբի համանախագահի՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրավերով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների նախաշեմին:
 
Ինչպես գիտենք, ՄԱԿ-ի Կանոնադրությունում և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի ներածականում նշվում է միջազգային հարաբերությունների ընդհանուր նպատակներն ու սկզբունքները պետությունների ինքնիշխան հավասարության, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը աջակցությանը առնչությամբ: Քանի որ միջպետական հարաբերություններում վարքականոնները սահմանված չեն միջազգային ստանդարտների որև է միասնական կանոնագրքում, դրանք կարող են մեկնաբանվել որպես ՄԱԿ-ի Կանոնադրության ու Վիեննայի կոնվենցիայի նպատակների ու սկզբունքների արտացոլում միջպետական հարաբերությունների ժամանակ պրոֆեսիոնալ վարքի մեկուսախմբային կանոններում, ներառյալ՝ այցելությունների հրապարակային ելույթների, գործարար հանդիպումների, ինչպես նաև միջազգային հարաբերությունների սուբյեկտների միջև բանակցությունների կանոնակարգը և ոճը: Այս իմաստով միջպետական հարաբերությունների վարքականոնի մասին խոսելիս նկատի է առնվում այս կամ այն պետության ու գործչի քաղաքական մշակույթի համապատասխանությունը այլ պետությունների հետ հարաբերությունների որոշակի կանոններին ու ավանդույթներին: Ընդսմին որպես միջպետական հարաբերությունների գլխավոր սուբյեկտներ և տվյալ վարքականոնի նորմերի կրողներ հանդես են գալիս ոչ միայն պետությունների ղեկավարների դիվանագիտական գործակալները՝ ի դեմս նրանց ներկայացուցիչների, այլև հենց իրենք՝ պետությունների ղեկավարները: Կարևոր է նշել, որ ինչպես ՄԱԿ-ի Կանոնադրությունը, այնպես էլ Վիեննայի կոնվենցիան ընդունել են և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ադրբեջանը:
 
Տվյալ մոտեցման կիրառումը, այլ մոտեցում չլինելու պայմաններում, հնարավորություն է տալիս մեկնաբանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկի՝ ՌԴ Ղեկավարի հովանու ներքո կազմակերպվող բանակցություններում իր գործընկերների հետ Ադրբեջանի ղեկավարի կողմից միջպետական հարաբերությունների վարքականոնների նորմերի պահպանման փաստը:
 
Այս իմաստով իմ Հայտարարության հղումը ոչ միայն ՄԱԿԻ-ի Կանոնադրությանը, այլև Վիեննայի կոնվենցիային, թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, քողարկում է խորին անբավարարությունը տվյալ քաղաքական դիվանագիտական փաստով, որն առկա է 1994 թ. մայիսին Հայաստանի Հանրապետության, Ադբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հրադադարի մասին եռակողմ պայմանագրի կնքման և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության Համանախագահության հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ընթացող բազմամյա բանակցությունների պայմաններում:
 
Դրա հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններից երկու օր առաջ՝ 2014 թ. օգոստոսի 6-ին, Ադրբեջանի Նախագահ պ-ն Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում «Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւն այցելել է N-րդ զորամասն Աղդամում» վերնագրով տեղադրվել է նրա ելույթի տեքստը: Տվյալ ճառում հարևան պետության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայաստանի Հանրապետության հասցեին արտահայտություններ, որոնք գռեհկորեն խախտում են միջպետական հարաբերությունների ընդունված նորմերը:
 

Ադրբեջանի ղեկավարի ելույթի պաշտոնական տեքստից մի հատված ունի հետևյալ տեսքը. «…Եթե հայկական ֆաշիստական պետությունը չհրաժարվի իր կեղտոտ ձեռնարկումներից, ապա հայկական պետության գոյությունն իսկ կարող է հայտնվել հարցականի տակ…»: Տես՝ http://ru.president.az/articles/12487

Որպես Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի Նախագահ իմ պարտքն եմ համարում նշել, որ նման հայտարարություններն ընդունելի չեն պաշտոնական միջպետական առնչություններ ունեցող հարևան պետությունների ղեկավարների համար, հատկապես՝ խաղաղ բանակցությունների նախօրեին:

Իր միանգամայն չարդարացված ձևակերպումներով Ադրբեջանի Նախագահ՝ պ-ն Իլհամ Ալիևը գռեհկորեն խախտել միջպետական հարաբերությունների նպատակները, սկզբունքները և նորմերը, որոնք հաստատված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում և «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» ներածականում:
 
«Ֆաշիստական պետություն» ձևակերպումը, որը Հայաստանի Հանրապետության հասցեին հնչեցրել է Ադրբեջանի Նախագահը, կարող է միայն խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրավերով Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպման հաջողությանը: 
 

2014 թ. օգոստոսի 8-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Ղեկավարների հանդիպման նախօրեին պատիվ ունեմ հույս հայտնելու, որ հարևան պետության ղեկավարի նման՝ միջպետական հարաբերությունների միջազգային նորմերին անհարիր, արտահայտությունները այլևս չեն կրկնվի:

Հայկ Քոթանջյան
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԱՅԼ ԿԱՅՔԵՐՈՒՄ.
 
Europe Oriente
 
ON OBSERVANCE OF PRINCIPLES AND NORMS OF ETIQUETTE IN INTERSTATE RELATIONS AHEAD OF TALKS IN SOCHI
 
ICES
О СОБЛЮДЕНИИ ПРИНЦИПОВ И НОРМ ЭТИКЕТА В МЕЖГОСУДАРСТВЕННЫХ СНОШЕНИЯХ В ПРЕДДВЕРИИ ПЕРЕГОВОРОВ В СОЧИ
 
Panorama
Г. Котанджян: Президент Азербайджана И. Алиев грубо нарушил цели, принципы и нормы межгосударственных сношений
 
Armenpress
Հայկ Քոթանջյանը Սոչիում բանակցությունների նախաշեմին միջպետական հարաբերություններում վարքականոնի սկզբունքների ու նորմերի պահպանման մասին
administrator

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով