Ս.թ. փետրվարի 17-18-ը ԼՂՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Միջոցառումն անց էր կացնում ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովը՝ ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի մասնակցությամբ և «News.am» լրատվական-վերլուծական գործակալության գործընկերությամբ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանի ելույթը գիտաժողովում (տեղադրված` «ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ» թերթի պաշտոնակայքում), ինչպես նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Հովհաննիսյանի` գիտաժողովում հնչեցված զեկույցը (տեղադրված` «News.am» լրատվական գործակալության կայքում):