Եվրամիության էներգետիկ քաղաքականությունը Կովկաս-կասպյան տարածաշրջանում. հետևանքներ տարածաշրջանի անվտանգության համար

Եվրամիության էներգետիկ քաղաքականությունը Կովկաս-կասպյան տարածաշրջանում. հետևանքներ տարածաշրջանի անվտանգության համար

Փարիզում գործող «Արշակ Չոպանեան ինստիտուտը» հրատարակում է «Եվրոպա և Արևելք» (Europe & Orient) երկլեզու` ֆրանսերեն և անգլերեն, գիտական ամսագիրը, որի 13-րդ համարում լույս է տեսել «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի» անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանի «Եվրամիության էներգետիկ քաղաքականությունը Կովկաս-կասպյան տարածաշրջանում. հետևանքներ տարածաշրջանի անվտանգության համար» (տես` “The EU Energy Policy in the Caucasus-Caspian Region: Implications of Regional Security”) հոդվածը:

«Եվրամիության էներգետիկ քաղաքականությունը Կովկաս-կասպյան տարածաշրջանում. հետևանքներ տարածաշրջանի անվտանգության համար» հոդվածը ցույց է տալիս Եվրամիության էներգետիկ նոր ռազմավարության կարևորագույն մաս կազմող «Հարվային հոսք» կոչվող ծրագրի քաղաքականության հնարավոր բացասական հետևանքները տարածաշրջանում առկա հիմնական հակամարտության` Ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Եվրամիությունը պետք է գիտակցի Հարավային Կովկասի նման զգայուն տարածաշրջանում էներգետիկ ակտիվ քաղաքականության հնարավոր հետևանքները և փորձի իրականացնել քայլեր տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական հաշվեկշիռը պահպանելու համար, ինչը դեպի Եվրոպա էներգետիկ հոսքերի կայուն աշխատանքի միակ երաշխիքն է:
administrator

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով