Գործընկերներ

1. Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորում

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի գործընկերն է Հայաստանում: Ֆորումը համեմատաբար նորաստեղծ կառույց է, որի հիմնական նպատակն է նպաստել եվրոպական աշխարհաքաղաքական խնդիրներին նվիրված առավել օբյեկտիվ քննարկումների անցկացմանը: Տվյալ նպատակի իրականացման համար ֆորումը կազմակերպում է օնլայն բանավեճեր, գիտաժողովներ և կլոր սեղաններ աշխարհաքաղաքական տարբեր խնդիրների շուրջ, ինչպես նաև պատրաստում և տարածում է տվյալ խնդիրներին նվիրված տեղեկատվական/վերլուծական նյութեր: Ֆորումի հիմնական առավելությունը Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների վերլուծաբանների ներգրավումն է այս գործընթացում, այդ թվում Ռուսաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Մերձավոր Արևելքից, Կենտրոնական Ասիայից և այլն:

Ֆորումի ինտերնետ կայքի հասցեն` http://gpf-europe.com/   

2. Արևելաեվրոպական և ասիական հետազոտությունների կենտրոն

Արևելաեվրոպական և ասիական հետազոտությունների կենտրոնը հիմնադրվել է 2007 թ. հոկտեմբերին Բուխարեստի Հանրային կառավարման և քաղաքական հետազոտությունների ազգային դպրոցում: Կենտրոնի նպատակն է նպաստել Եվրասիայի վերաբերյալ հետազոտությունների իրականացմանը ազգային և տարածաշրջանային ակադեմիական միջավայրում: Կենտրոնը այս խնիդրներով զբաղվող առաջին և առայժմ միակ ռումիանական հետազոտական հաստատությունն է:

Կենտրոնի առաքելությունն է անկախ հետազոտությունների իրականացումը այն խնդիրների վերաբերյալ, որոնք ձևավորում են Եվրասիայի տարածաշրջանային քաղաքական և անվտանգային միջավայրը:

Արևելաեվրոպական և ասիական հետազոտությունների կենտրոնի ինտերնետ կայքի հասցեն` www.cseea.ro 

administrator

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով