Բուխարեստում լույս է տեսել հայ ականավոր ցեղասպանագետի ուսումնասիրությունը ռումիներեն

Օրերս Ռումինիայի մայրաքաղաքում հրատարակվեցբազմավաստակ ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ  թղթակից անդամ, Գիտության վաստակավոր գործիչ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանություն» մենագրությունը, որը ֆրանսերենիցռումիներեն են թարգմանել Թագուհի և Մադելեյն Կարակաշյան քույրերը: (Genocidul Armean, Bucuresti, 2012, 112 էջ):

Ռումիներենը տասներկուերորդ լեզուն է, որով լույս է տեսնում հեղինակի նշված աշխատությունը: Մինչ այդ մենագրությունը լույս էր տեսել անգլերեն, գերմաներեն, ֆ‎րանսերեն, ռուսերեն, թուրքերեն, ճապոներեն, հունգարերեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն, իսկ 2011թ. վերջերին`նաև կորերեն:

Աշխատությունը գրելիս, հեղինակը նկատի է ունեցել, որ այն գրվում է օտար ընթերցողի համար, որը երբեմն  անտեղյակ է անգամ պատմական հանրահայտ իրողություններին ու փաստերին: Դա իր կնիքն է դրել աշխատության կառուցվածքի, քննարկվող հարցերի շրջանակների և նրանց բնույթի վրա:

Nikolay20Hovhannisyan-fill-786x10831915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված XX դ. առաջին ցեղասպանությունից` հայոց ցեղասպանությունից, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական նացիստների իրագործած հրեական հոլոքոստից և նրանց հաջորդած այլ ցեղասպանություններից հետո, ինչպես նշում է հեղինակը, ձևավորվեց գիտական մի նոր ուղղություն` ցեղասպանագիտությունը, որի ակունքները պետք է փնտրելհայկական իրողություններում և որի ձևավորման մեջ նաև նկատելի դերակատարում են ունեցել ցեղասպանության հարցերին նվիրված պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանի բազմաթիվ աշխատությունները: Հայեցակարգային տեսանկյունից պետք է առանձնացնել «ցեղասպան պետության» հիմնադրույթը: Հայ անվանի գիտնականն այն տեսակետն է հիմնավորում, որ եթե այդ հիմնադրույթը կիրառենք հայոց ցեղասպանության` արմենոցիդի, և հրեական շոայի` հոլոքոստի պարագայում, ապա Օսմանյան պետությունը և նացիստական Գերմանիան  իրենց հանցանքներով պատմության մեջ մտնում են որպես ցեղասպան պետություններ:

Աշխատության մեջ քննարկված են այնպիսի առանցքային հիմնախնդիրներ, ինչպես Հայաստանը դարերի ընթացքում. Հայոց լեռնաշխարը հայերի բնօրրանը և կենսատարածքը, իսկ  իրենք հայերը`նրա բնիկները և տերերը լինելու հանգամանքները, Արևմտյան Հայաստանի նվաճումը Օսմանյան կայսրության կողմից, որը իրականացվեց 1639թ., երբ Հայաստանը բաժանվեց շահական Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև, հայերի վարչա-իրավական, ազգային-քաղաքական  և սոցիալ-տնտեսական դրությունը Օսմանյան կայսրությունում, Հայկական հարցը և նրա փուլերը, Հայերի ցեղասպանությունը-Արմենոցիդ, որտեղ հեղինակը հանգամանորեն և շատ դեպքերում նորովի է լուսաբանումՀայոց ցեղասպանության պատճառները: Համոզիչ է նրա այն տեսակետը, որ «Ցեղասպանությունը ոչ թե առանձին անհատների, այլ Թուրքիայի պաշտոնական պետական քաղաքականությունն էր»: Նրա կարծիքով`դա բխում էր Օսմանյան կայսրության ոչ թուրք`քրիստոնյա և մուսուլման բնակչության բռնի թուրքացման քաղաքականության տրամաբանությունից, որը պետք է իրականացվեր երեք մակարդակներով` ա) էթնիկական զտում և բոլոր ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացում, բ) էթնիկապես «մաքուր թուրքական պետության ստեղծում», և գ) Օսմանյան կայսրության ամբողջականության պահպանում և նրա հետագա տրոհման կասեցում: Աշխատության մեջ կարմիր թելի նման այն միտքն է անցնում, որ ոչ թուրք ժողովուրդները կանգնել էին երկընտրանքի առջև`կամ կամավոր ձուլում  և թուրքացում, կամ, հրաժարվելու դեպքում, բռնի ոչնչացում, որի գիտական սահմանումը ցեղասպանությունն է: Այս կապակցությամբ հայ պրոֆեսորն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունը լրիվ տեղավորվում էր էթնիկապես մաքուր թուրքական պետություն ստեղծելու, օսմանյան կայսրության ամբողջականությունը պահպանելու և պանթուրքիզմի երիտթուրքական պաշտոնական ծրագրերի շրջանակներում: Նա վկայակոչում է երիտթուրքական ղեկավարներից մեկի` Ալի Իհսանի այն կարծիքը, որ «Եթե չլիներ Հայաստանը, ապա Կովկասը վաղուց պատկանած կլիներ մեզ»: Ահա այստեղ պետք փնտրել Հայոց ցեղասպանության պատճառները: Աշխատությունում հանգամանորեն լուսաբանված է հայերի նկատմամբ երիտթուրքերի կիրառած ցեղասպան քաղաքականությունը Ստամբուլում, Խարբերդի, Սվասի, Էրզրումի, Բիթլիսի, Վանի և Դիյարբաքրի հայկական վեց վիլայեթներում և Օսմանյան կայսրության այլ հայաբնակ շրջաններում: Հետաքրքիր է հեղինակի եզրակացությունն առ այն, որերիտթուրքերի ղեկավարների` Թալեաթի, Էնվերի, Ջեմալի, Նազիմի, Շաքիր Բեհաէդդինի և մյուսների հայերի ասիրիացիների, հույների և արաբների ու այլ ժողովուրդների նկատմամբ կիրառված ոճրագործ քաղաքականությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ Օսմանյան պետությունը XIXդ. կեսերին և XX դ. սկզբներին դարձել էրցեղասպան պետություն և գենոցիդի օրրան: 

Աշխատությունում հատուկ բաժին է հատկացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին: Այստեղ հեղինակն առանձնահատուկ տեղ է հատկացրել1919թ. կայացած երիտթուրքերի ղեկավարության դատավարության հարցին: Ռազմական ատյանը պատասխանատու համարելով նրանց Թուրքիային պատերազմի մեջ ներգրավելու և հայերի նկատմամբ զանգվածային սպանություններ կազմակերպելու և բռնի տեղահանման համար, մահվան դատապարտեց երիտթուրքական կուսակցության և կառավարության բարձրագույն ղեկավարությանը և այդ վճիռն ի կատար ածեցին հայ վիրժառուները: Այդ իրողության լույսի ներքո, պրոֆեսորը գտնում է, որ անհրաժեշտ է նորովի մոտեցում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Թուրքական դատարանի վճիռը վկայում է, որ Թուրքիան արդեն մեկ անգամ ճանաչել է  Հայոց ցեղասպանությունը և հիմա խոսք կարող գնալ նրա վերաճանաչման մասին: Միաժամանակ փաստական հարուստ նյութի հիման վրա ցույց է տրված հայոց ցեղասպանության ճանաչումը Եվրոպայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկաների և Ասիայի տարբեր պետությունների պառլամենտների, որոնց թիվն այսօր հասնում է 21-ի, բազմաթիվ միջազգային հեղինակավոր քաղաքական, կրոնական, գիտական և հասարակական  կազմակերպությունների ու գործիչների կողմից: Եվ այդ գործընթացը շարունակվում է:

Աշխատությունը հրատարակված է ճաշակով և հրատարակչականբարձր որակով և  պարունակում է մի քանի հետաքրքիր լուսանկարներ:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա:

administrator

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով