Գլխավոր Անդամության կարգ

The life coaching programs can be customized to best suit the needs of any group, from corporations to professional organizations. Every program is designed to help you attract all you want in life.
https://psaa.am/wp-content/uploads/2021/04/PSAA-Logo-New-160x160.jpg
ՔԳՀԱ-ին անդամագրվելու և անդամությունից դուրս գալու կարգը

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի (այսուհետև՝ ՔԳՀԱ) անդամ կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա պետության ցանկացած չափահաս քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձ, ով ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը, ընդունում է ՔԳՀԱ-ի կանոնադրությունը և ունի ՔԳՀԱ-ի մեջ ընդունվելու վերաբերյալ ՔԳՀԱ-ի խորհրդի անդամի կամ ՔԳՀԱ-ի առնվազն երկու անդամի երաշխավորություն:

ՔԳՀԱ-ի անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է ՔԳՀԱ-ի խորհրդին կամ նամակ ուղարկում bpoghosyan@psaa.am հասցեով՝ ՔԳՀԱ-ի Գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանին:

ՔԳՀԱ-ն ունի նաև պատվավոր անդամներ, որոնք հրավիրվում են ՔԳՀԱ-ի խորհրդի անդամի կամ ՔԳՀԱ-ի առնվազն երկու անդամի առաջարկով և հրավիրված անձի գրավոր համաձայնության դեպքում հաստատվում են Խորհրդի կողմից: ՔԳՀԱ-ի պատվավոր անդամ կարող են դառնալ հայաստանյան և միջազգային քաղաքագիտության և քաղաքականության կարկառուն ներկայացուցիչներ, որոնք իրենց գործունեությամբ էական ներդրում են ունեցել քաղաքական գիտության զարգացման, ազգային և միջազգային քաղաքական հիմնախնդիրների լուծման, հակամարտությունների լուծման, խաղաղության հաստատման և անվտանգության ապահովման գործում:

ՔԳՀԱ-ի խորհուրդը քննարկում է անդամության մասին դիմումը այն ստանալուց մեկ ամսվա ընթացքում և որոշում է կայացնում, որի մասին տեղեկացնում է դիմողին: Մերժելու դեպքում ՔԳՀԱ-ի խորհուրդը պարտավոր չէ դիմողին ներկայացնելու մերժման պատճառները:

ՔԳՀԱ-ն անդամագրված անձն ազատ է դուրս գալու ՔԳՀԱ-ից` իր համապատասխան դիմումի հիման վրա:

Ասոցիացիայի անդամությունից զրկումը տեղի է ունենում ՔԳՀԱ-ի խորհրդի որոշմամբ` Կանոնադրական և կարգապահական սկզբունքները չկատարելու, մասնագիտական թերացումների և օրենսդրական խախտումների պատճառով: