Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի անդամներն այցելել են Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

http://kirschelectricalservices.com/?p=95 NDRU 02

Հոկտեմբերի 22-ին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների ասոցիացիայի անդամները ճանաչողական այցով հյուրընկալվել են ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:

ՊԱՀՀ-ի հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող) Հայկ Քոթանջյանը Համալսարանի գիտաժողովների դահլիճում ռազմական կցորդներին ներկայացրել է ՊԱՀՀ-ի գործունեությունը, կառուցվածքը և մանրամասներ ՊԱՀՀ-ի հետազոտական ու կրթական բաղադրիչների վերաբերյալ:

Նա նշել է, որ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ը բացվել է 2016 թ. հունվարի 28-ին: Համալսարանն ստեղծվել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմքի վրա, որը ստեղծվել և գործում է 2005 թվականից: Հայաստանում ՊԱՀՀ-ի ստեղծման նախագիծը 2003 – 2004 թթ. մշակվել և փորձաքննվել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում իր ակադեմիական ստաժավորման ընթացքում: 

Պրոֆեսոր Քոթանջյանը նշել է, որ Համալսարանի նպատակն է Հայաստանի անվտանգային-պաշտպանական համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը` հետազոտական և կրթական գործունեությունների կամրջմամբ: Համալսարանի խնդիրների թվում են տարածաշրջանային անվտանգության դինամիկայի, կիբեռանվտանգության, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, ինչպես նաև կիբեռթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով կատարվող հետազոտությունները: Դրանց հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվում են համապատասխան վերլուծություններ և առաջարկություններ, ինչը նպաստում է գիտականորեն հիմնավորված ռազմավարական որոշումների ընդունմանը, ինչպես նաև ղեկավար կազմի քաղաքական-անվտանգային գիտելիքների ընդլայնմանը: 

Իր գործունեության ընթացքում ՊԱՀՀ-ը սերտ գիտակրթական կապեր է հաստատել անվտանգային քաղաքագիտության ոլորտում աշխարհի առաջատար կենտրոնների` ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի ու Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծրագրի, Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի, ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիայի, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիայի, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի, Լիոնի «Ժան Մուլին» համալսարանի, բրիտանական «Չատեմ Հաուզի», Իսրայելի` Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի ու Երուսաղեմի համալսարանի, Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի և այլ հաստատությունների հետ։ 

Իր խոսքում պրոֆեսոր Քոթանջյանը նշել է նաև, որ համալսարանում կրթական գործընթացը ծավալվում է առաջատար արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելով, ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի հաշվառմամբ՝ հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքների՝ որպես գիտելիքի լսարան տեղափոխմամբ:

Անդրադարձ է եղել նաև կիբեռանվտանգության և ՏՀՏ ոլորտում ՊԱՀՀ-ի կատարած հետազոտական աշխատանքներին, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ում մշակված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության և ՏՀՏ ոլորտի ղեկավարի համակարգի (CIO) տեղայնացման ու Հայաստանում ներդրման նախագծերին:

Առանձնահատուկ կերպով ներկայացվել են նաև ՊԱՀՀ-ի գիտակիրառական հրատարակություններն ու ՊԱՀՀ-ի կողմից կազմակերպված միջազգային գիտաժողովները՝ որպես ակադեմիական երկխոսության հարթակ տարածաշրջանի գլխավոր դերակատարների համար:

http://paulcrowthergreen.co.uk/32087-proventil-not-covered-by-insurance.htm ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան