Արխիվ

November 2018
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Վերջին հրապարակումներ

Այցելություններ

Flag Counter

1397615
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
527
1721
2248
1382436
21776
52852
1397615

Կայացել է «Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների փոխգոյակցության հեռանկարները. Հայաստանի օրինակը» գրքի շնորհանդեսը

02Ս.թ. հոկտեմբերի 18-ին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչությունը համատեղ կազմակերպել էին http://thermograve.co.uk/author/hannah/page/2/ «Perspectives of Co-Existence of the EU and EAEU Integration Processes. The Case of Armenia» («Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների փոխգոյակցության հեռանկարները. Հայաստանի օրինակը») անգլերեն/ռուսերեն գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Լեհաստանի, Ռումինիայի դեսպանատների և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամներ, տարածաշրջանային անվտանգության դինամիկայով զբաղվող փորձագետներ:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես են եկել Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը և Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Ֆելիքս Հեթը: Շնորհանդեսը վարել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:

The Book CoverԳրքում հրապարակվել են Երևանի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանի, Բրյուսելի «Եվրոպական աշխարհաքաղաքական Ֆորումի» հետազոտությունների գծով ղեկավար Ջորջ Վլադ Նիկուլեսկուի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ, քաղաքական գիտությունների դոկտոր Մարիա Լագուտինայի մշակումները:

Շնորհանդեսի ժամանակ ընդգծվել է Ռուսաստան–Արևմուտք ռազմավարական հակադրության պայմաններում Հայաստանի կողմից հավասարակշիռ արտաքին քաղաքականության իրականացման կարևորությունը, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանին հանդես գալու որպես Եվրամիություն–Եվրասիական տնտեսական միություն փոխգործակցության արդյունավետ հաբ:

Ելույթներից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում մասնակիցներն իրենց մոտեցումներն են արտահայտել Եվրամիություն–Եվրասիական տնտեսական միություն փոխգործակցության հնարավորությունների և այդ գործում ՀՀ-ի դերակատարման վերաբերյալ:

Ամփոփելով շնորհանդեսը՝ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը նշել է, որ Ասոցիացիան շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանային անվտանգության դինամիկային և ՀՀ-ի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնախնդիրները:

follow Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա

Գործընկերներ

 

NDRU MOD RA Logo logo EPH Parvanyan Consulting css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG Centrului de Studii Est-Europene si Asiatice -CSEEA logo RAPN