ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանին նվիրաբերվել են արժեքավոր քարտեզներ

where can i buy prednisolone tablets for dogs in the uk 28.09.2018 NDRUՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում այսօր հյուրընկալվել է Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը: Հյուրին ընդունել է ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող) Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:

Գերաշնորհ Տեր Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը 1977-1999 թթ. եղել է Հայ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի ԱՄՆ Արևելյան թեմի միության հանձնախմբի ընտրյալ անդամ: 1996 թ. տեղափոխվել է Հայաստան և նշանակվել Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ: 2000 թ. սեպտեմբերի 17-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական օծում: 2011 թ. անցել է վաստակած հանգստի:

Մեծ է արքեպիսկոպոս Ավետիքյանի հոգևոր և գիտակրթական գործունեության շրջանակը: Նա մասնագիտական պատրաստվածություն ունի մենեջմենթի, արվեստագիտության, փիլիսոփայության և սոցիոլոգիայի ոլորտներում: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան կատարած այցի ժամանակ նա ՊԱՀՀ-ի էլեկտրոնային-գիտական գրադարանին նվիրել է Հայաստանը շրջապատող տարածաշրջանի մի շարք բարձրորակ քարտեզներ:

Պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը իր երախտագիտությունն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու մտավոր ընտրախավի մեծարգո ներկայացուցչին արժեքավոր նվիրատվության համար:

buy priligy hydrochloride ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան