Վերջին հրապարակումներ

Այցելություններ

1188941
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
1433
1280
7226
1171880
25190
47256
1188941

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան

Rosaria Puglisi NDRUՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրեն, դոկտոր Ռոզարիա Պուլյիզին: Հյուրին ընդունել է ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ – Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: Բ. Պողոսյանը հյուրին ներկայացրել է ՊԱՀՀ-ի գործունեությունը և կառուցվածքը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների և ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ: Դոկտոր Պուլյիզին արժեքավորել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի մոդելով ստեղծված ՊԱՀՀ-ի դերը՝ որպես ակադեմիական ձևաչափով պաշտպանական-անվտանգային երկխոսության հարթակ՝ Վաշինգտոնի, Մոսկվայի և Բրյուսելի հետ փորձագիտական քննարկումների իրականացման համար:

Գործընկերներ

 

NDRU MOD RA Logo INSS Logo ENG Academic Foundation JPG logo EPH hayagitutyn logo css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG Centrului de Studii Est-Europene si Asiatice -CSEEA logo RAPN