Արխիվ

August 2018
Mo Tu We Th Fr Sa Su
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Վերջին հրապարակումներ

Այցելություններ

Flag Counter

1257003
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
451
980
2744
1245635
17864
40018
1257003

Միջուկային աղետի սպառնալիքի վերաբերյալ քաղաքագետների կանխատեսումը հաստատվում է

01Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան 2018 թ. մարտի 24-ին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացած իր համաժողովում, մտահոգված լինելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առճակատման խորացմամբ, ընդունել է «Միջուկային աղետի սպառնալիքի վերաբերյալ քաղաքագետների կանխատեսումը հաստատվում է» վերնագրով դիմում՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահներին՝ Նորին գերազանցություն պարոն Վլադիմիր Պուտինին և Նորին գերազանցություն պարոն Դոնալդ Թրամպին, կոչ անելով ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար: Դիմումի տեքստը փոխանցվել է Հայաստանում ՌԴ և ԱՄՆ-ի դեսպանություններին:

Դիմումը հրապարակել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Համաժողովի ընթացքում նա ներկայացրել է նաև Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման նորամուծական ուղենիշները՝ նշելով, որ վերանայման գործում ՊԱՀՀ-ը կիրառել է ԱՄՆ-ի, ՌԴ և Իսրայելի ուղեղային կենտրոններում ձեռք բերված և անընդհատ նորացվող մեթոդաբանական գիտելիքները: 

Ստորև հրապարակվում է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Դիմումի լրիվ տեքստը՝ 

 

can you buy accutane in thailand Միջուկային աղետի սպառնալիքի վերաբերյալ քաղաքագետների կանխատեսումը հաստատվում է 

go here Դիմում ՌԴ և ԱՄՆ-ի Նախագահներին՝ Նորին գերազանցություն պարոն Վլադիմիր Պուտինին և Նորին գերազանցություն պարոն Դոնալդ Թրամպին

 

Ռուսաստանի Դաշնության մեծարգո Նախագահ Վլադիմիր Պուտին,

Ամերիկայի Միացյալ Նահանգների  մեծարգո Նախագահ Դոնալդ Թրամպ 

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան 2014 թ. հոկտեմբերի 7-ի իր դիմումում արտահայտել է ծայրաստիճան մտահոգություն՝ կապված երկու միջուկային գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում ավելի ու ավելի խորացող լարվածությամբ, որն սպառնում է վերաճելու առճակատման: Այսօր՝ Սիրիայում շարունակվող պատերազմի, քրդական հարցի սրման, հետխորհրդային ռազմաքաղաքական հակամարտությունների չլուծվածության, ՈՒկրաինայի արևելքում տիրող անկայունության պայմաններում, Ձեր գլխավորած պետությունների և ռազմաքաղաքական կազմակերպություններում դաշնակիցների միջև լարվածության աճումը կարող է հանգեցնել ամբողջ աշխարհում ապակայունացմանը, ինչը հղի է համամարդկային մասշտաբի աղետով: 

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր նախորդ դիմումում հույս էր հայտնում, որ աշխարհի երկու առաջատար պետությունների միջև տարաձայնությունների խորացումը չի հանգեցնի նրանց դիմակայության: Փորձագետ-գիտնականները արդեն վաղուց են զգուշացնում, որ Ձեր երկու պետությունների միջուկային զինանոցը միանգամայն բավարար է, որպեսզի մի քանի անգամ ոչնչացվի մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը: Մենք վստահություն էինք հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարները թույլ չեն տա, որպեսզի սույն մտահայեցողական եզրակացությունը դառնա իրականություն: Մինչդեռ այսօր ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի անդամ-պետությունների քաղաքական գործիչներից ու քաղաքագետներից շատերը ավելի ու ավելի հաճախ են խոսում իրավիճակի նման զարգացման իրատեսական լինելու մասին, ինչը Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան կանխատեսել էր դեռ 2014 թվականին: Մեր մասնագիտական պարտքն ենք համարում նշել, որ հակամարտության հետագա խորացումը, որն ուղեկցվում է դիվանագիտական ավանդույթների շրջանակներից դուրս եկող փոխադարձ սուր արտահայտություններով ու գործողություններով, կարող է նպաստել մարդկության մերձեցմանը չվերադարձի շեմին, որից այն կողմ արդեն համաշխարհային աղետն է: 

20-րդ դարում իրադրության նման զարգացման փորձը ցույց է տալիս, որ հակամարտության մասնակից պետություններում միջուկային ներուժի առկայությունը զսպող գործոն է, որն ի վերջո ԱՄՆ-ին ու ԽՍՀՄ-ին հետ պահեց Կարիբյան ճգնաժամը ամբողջ մարդկության համար մահացու ելքով 3-րդ Համաշխարհային պատերազմի վերածելուց: Այն ժամանակ ամերիկյան ու խորհրդային առաջնորդների դիվանագիտական ջանքերը նպատակաուղղված էին, մասնավորապես, երկու գերտերությունների միջև անմիջական և արդյունավետ հաղորդակցման հաստատմանը, մինչդեռ այսօր հակառակը՝ նման շփումների և երկխոսության հնարավորությունները նպատակասլաց կերպով նվազեցվում են: 21-րդ դարի քաղաքական առաջնորդներին, որոնք գործում են ցանցային հարաբերությունների ժամանակակից համընդհանուր համակարգում, վստահված է պատասխանատու առաքելություն՝ մտածելու և գործելու ոչ միայն ի շահ իրենց քաղաքացիների ու հասարակությունների, այլև ի բարօրություն կամ ի վնաս ամբողջ մարդկության: Բազմադարյան քաղաքակրթությունների ճակատագիրը, դրանց կուտակած նյութական ու հոգևոր ռեսուրսները, բնահամակարգերը տնօրինելու այս իրավունքը ժամանակակից առաջնորդներին հրամայաբար պարտավորեցնում է պահպանել ու պաշտպանել այն ամենը, ինչ փոխանցվել էր ներկայիս սերնդին: 

Մեծարգո՛ պարոնայք:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի խնդրելու Ձեզ՝ որպես ղեկավարների, որոնց ժողովուրդները վստահել են սերունդների ճակատագրի համար պատասխանատվությունը, ձեռնարկել «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար անհրաժեշտ բոլոր քայլերը: Մենք առաջնորդվում ենք այն նկատառումով, որ արդի պայմաններում Դուք և Ձեր գլխավորած պետությունները կոչված են, ղեկավարվելով համընդհանուր անվտանգության շահերով, հանդես գալու որպես Ձեր մեծարգո ժողովուրդների ու պետությունների, ինչպես նաև համաշխարհային քաղաքական զարգացումների այլ մասնակիցների միջև երկխոսության և խաղաղության հուսալի երաշխավորներ:

Գործընկերներ

 

NDRU MOD RA Logo INSS Logo ENG Academic Foundation JPG logo EPH hayagitutyn logo css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG Centrului de Studii Est-Europene si Asiatice -CSEEA logo RAPN