Արխիվ

November 2018
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Վերջին հրապարակումներ

Այցելություններ

Flag Counter

1397663
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
575
1721
2296
1382436
21824
52852
1397663

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

NDRU 07.03.2018Մարտի 7-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի (Air War College) պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Պատվիրակության նպատակն էր առավել խորը պատկերացում կազմել Համալսարանի հետազոտական ու կրթական գործունեության և ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում իրականացվող համագործակցության վերաբերյալ:

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, ք.գ.դ., պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց Համալսարանի հետազոտական (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) և կրթական (Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտ) բաղադրիչները: Նա նշեց, որ Համալսարանի կրթական բաղադրիչը իրագործում է հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության (վերապատրաստման) ծրագրեր և նախատեսում է գործարկել նաև մագիստրոսական կրթություն: Պրոֆեսոր Քոթանջյանի խոսքերով՝ կրթական գործընթացն համալսարանում ծավալվում է արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելով, ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի հաշվառմամբ, հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքները՝ որպես գիտելիք, տեղափոխելով լսարան:

Հանդիպման ընթացքում ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-ԱՌՀԻ-ի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության և ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում:  ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը ներկայացրեց Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումները և սիրիական հակամարտությունում ներգրավված ուժային կենտրոնների դերակատարման փոփոխությունները: Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ – գիտնական վերլուծաբան, պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանն անդրադարձավ քրդական զարգացումներին, իսկ տ.գ.թ. Ազատ Դավթյանը՝ Չինաստանի «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությանը ՀՀ ներգրավման ռազմավարական հնարավորություններին: ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ, տ.գ.թ. Արման Գրիգորյանը ներկայացրեց կիբեռանվտանգության և ՏՀՏ ոլորտում կենտրոնի կողմից կատարվող հետազոտական աշխատանքները, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ում մշակված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը և ՏՀՏ ոլորտի ղեկավարի համակարգի (CIO) տեղայնացման և Հայաստանում ներդրման նախագիծը:

Զեկուցումներից հետո ծավալվեց քննարկում՝ տարածաշրջանային անվտանգության դինամիկայի և կիբեռանվտագությանն առնչվող հարցերի վերաբերյալ: ՊԱՀՀ-ի գիտնական – վերլուծաբանները պատասխանեցին հյուրերի մի շարք հարցերի:

Հյուրերը տպավորված էին այցով և հույս հայտնեցին, որ համագործակցություն կծավալվի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի միջև:

http://economylock.com/dt_team_category/shop-management/ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Գործընկերներ

 

NDRU MOD RA Logo logo EPH Parvanyan Consulting css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG Centrului de Studii Est-Europene si Asiatice -CSEEA logo RAPN