see Header ARM PNG

Արխիվ

November 2018
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Վերջին հրապարակումներ

Այցելություններ

1397609
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
521
1721
2242
1382436
21770
52852
1397609

Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժման 63-րդ համաժողովը կկայանա Երևանում

01Դեկտեմբերի 9-12-ը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում էին հանուն խաղաղության և միջազգային անվտանգության հանդես եկող գիտնականների «Գիտության և համաշխարհային խնդիրների հարցերով Պագուոշյան գիտաժողովներ» միջազգային շարժման գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտտա-Ռամուսինոն և խորհրդի անդամ, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Նիկիտինը:

Պագուոշյան շարժման անդամները խաղաղության, զինաթափման և միջազգային անվտանգության, միջուկային պատերազմի կանխման և գիտական համագործակցության ջատագով անվանի գիտնականներ են, որոնց գնահատումները կարևորում են տարբեր պետությունների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունները: 1955 թվականին այս Շարժումը նախաձեռնել են համաշխարհային հռչակ վայելող 11 գիտնականներ, այդ թվում՝ Ալբերտ Էյնշտեյնը: Միջուկային զենքի չտարածմանն ուղղված ջանքերի համար Շարժումն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Դեկտեմբերի 11-ին հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Պագուոշյան շարժման գլխավոր քարտուղար Պաոլո Կոտտա-Ռամուսինոն կազմակերպության անունից ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նույն օրը հյուրերին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանց ուղեկցել է ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Շարժման գլխավոր քարտուղար Պաոլո Կոտտա-Ռամուսինոն Նախագահ Սերժ Սարգսյանից համաձայնություն և աջակցություն է խնդրել 2019 թ. Պագուոշյան շարժման համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու համար: Հանրապետության Նախագահը ողջունել է Երևանում համաժողովի անցկացման գաղափարը և նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցելու միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում:

Հայաստան կատարած այցի շրջանակներում հյուրերը եղել են նաև Գառնիում ու Գեղարդում՝ ծանոթանալով հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը:

Ամփոփելով այցը՝ անվանի գիտնականներն այցելել են Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Նրանց ընդունել է ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում 2019 թվականին Պագուոշյան շարժման հաշվետու-ընտրական համաժողովի կազմակերպման խնդիրները:

Գործընկերներ

 

NDRU MOD RA Logo logo EPH Parvanyan Consulting css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG Centrului de Studii Est-Europene si Asiatice -CSEEA logo RAPN