Արխիվ

November 2018
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Վերջին հրապարակումներ

Այցելություններ

Flag Counter

1397629
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
541
1721
2262
1382436
21790
52852
1397629

ՊԱՀՀ-ում ավարտվել է գերատեսչական վերապատրաստման առաջին փորձնական դասընթացը

01Նոյեմբերի 18-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 17-ը ՊԱՀՀ-ում անցկացված «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի ավարտն ազդադարող միջոցառումը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկած և ՊԱՀՀ-ի կրթական ծրագրի շրջանակներում անցկացված առաջին այս դասընթացի նպատակն էր ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը՝ հետազոտությունների արգասիքների հիման վրա կրթության իրականացմամբ: Չորսշաբաթյա դասընթացին՝ որպես ունկնդիրներ, մասնակցել են ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի ավագ սպայական կազմի ներկայացուցիչներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, դասախոսություններով հանդես են եկել պաշտպանական-անվտանգային ոլորտի մասնագետներ՝ ՊՆ-ից, ԶՈՒ-ի ԳՇ-ից, ՊԱՀՀ-ից, դասախոսներ՝ ԵՊՀ-ից և Հայաստանի Ամերիկյան համալսարանից, ինչպես նաև անկախ փորձագետներ:

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը սույն վերապատրաստման դասընթացն իրականացրել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի և ՌԴ Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետ գործակցությամբ մշակված ժամանակակից գիտակրթական մեթոդաբանությամբ և ավարտել է ռազմավարական խաղի կազմակերպմամբ:

Դասընթացի ավարտն ազդարարող հանդիսավոր միջոցառման ընթացքում դասընթացի արդյունքներն ամփոփող ելույթներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը և ՊԱՀՀ-ի պետի՝ կրթության գծով տեղակալ-ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը: Դասընթացի մասնակիցներին հանձնվեցին Հավաստագրեր:

http://faithfamilyandtechnology.com/page/46/?s=weekly verse ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Գործընկերներ

 

NDRU MOD RA Logo logo EPH Parvanyan Consulting css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG Centrului de Studii Est-Europene si Asiatice -CSEEA logo RAPN