Header ARM PNG

Վերջին հրապարակումներ

Այցելություններ

Flag Counter

782905
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
468
1187
2808
771396
26914
31303
782905

Պաշտպանական քաղաքականության ոլորտի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մասնագետները՝ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում

2017 թ. հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվեցին ՉԺՀ պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը՝ Չինաստանի ազգային պաշտպանության համալսարանի պրոֆեսոր, Պաշտպանական հետազոտությունների դպրոցի նախկին պետ, գեներալ-մայոր Ճան Ինլիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Չինաստանի ազգային պաշտպանության, ռազմական բարեփոխման և արդիականացման, միջազգային ռազմական համագործակցության ոլորտների մասնագետ բարձրաստիճան զինվորականներ: Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուան և ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչները:

Հյուրերին ընդունեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ՊԱՀՀ-ի պետի՝ կրթության գծով տեղակալ-Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը, ՊԱՀՀ-ի պետի խորհրդական-վերլուծաբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ, գնդապետ Վազգեն Մարգարյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը և ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի գիտնական-վերլուծաբան, տնտեսական գիտությունների թեկնածու Ազատ Դավթյանը:

Հանդիպման սկզբում գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը ներկայացրեց ՊԱՀՀ-ի գործունեությունն ու զարգացման հեռանկարները: Խոսելով ռազմավարական հետազոտությունների ոլորտում հայ-չինական համագործակցության մասին՝ պրոֆեսոր Քոթանջյանն անդրադարձավ ՊԱՀՀ-ի և Չինաստանի նմանատիպ հաստատությունների միջև համագործակցության հաստատմանն ուղղված քայլերին, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ի և Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության հուշագրին, ՊԱՀՀ-ի և Սիանի Ժամանակակից միջազգային հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման շուրջ պայմանավորվածությանը:

Ծավալվեց մասնագիտական քննարկում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք թեմաների շուրջ, մասնավորապես՝ արծարծվեցին Չինաստանի կողմից առաջ քաշված «Գոտի և ճանապարհ» (Belt and Road) ծրագրում Հարավային Կովկասի պետությունների ներգրավման հնարավորության, Չինաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման գործում պետության և մասնավոր հատվածի համագործակցության, ինչպես նաև Չինաստան-Եվրասիական տնտեսական միություն ու Շանհայի համագործակցության կազմակերպություն-Եվրասիական տնտեսական միություն հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր:

Քննարկման հայ մասնակիցները բարձր գնահատեցին ռազմարդյունաբերական ոլորտում չինական փորձը և ներկայացրեցին այս ոլորտի զարգացման հայկական տեսլականը:

Հյուրերը բարձր գնահատեցին գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջանի գլխավորությամբ՝ ՊԱՀՀ-ում իրականացվող հետազոտական ծրագրերը, հատկապես՝ կարևորելով դրանցում ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանների ներգրավումը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Գործընկերներ

 

NDRU MOD RA Logo INSS Logo ENG Academic Foundation JPG logo EPH hayagitutyn logo css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG Centrului de Studii Est-Europene si Asiatice -CSEEA logo RAPN