Արխիվ

December 2018
Mo Tu We Th Fr Sa Su
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Վերջին հրապարակումներ

Այցելություններ

Flag Counter

1446055
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
460
1637
3758
1430698
18137
52079
1446055

Հայկ Քոթանջյան. «ՀՀ-ՌԴ փոխադարձ զարգացում և անվտանգություն գլոկալիզացման ճանապարհով»

follow link DR Prof Hayk Kotanjian PhotoՀՀ-ՌԴ ՓՈԽԱԴԱՐՁ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԳԼՈԿԱԼԻԶԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ 

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԼԱԶԱՐՅԱՆ ԱԿՈՒՄԲԻ» ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

ք. Երևան, նոյեմբերի 30, 2018 թ.

Պրոֆեսոր Հայկ Քոթանջյան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Պատվավոր Նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր (անվտանգության ռազմավարական հետազոտություններ, ՌԴ), պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամ, միջազգային ահաբեկչության գծով գիտնական փորձագետ (Պաշտպանական ազգային համալսարան, ԱՄՆ), Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի անվան պետական կառավարման դպրոցում «ՌԴ–ԱՄՆ վերաբեռնման վերաբերյալ առաջին ռազմավարական երկխոսության» գիտական խորհրդատու (2010 թ.)

 

Մեծարգո´ պարոն Նախագահ,

Սիրելի´ գործընկերներ և ընկերներ,

Թույլ տվեք ողջունել հայ-ռուսական բարեկամության մեջ հսկայական ներդրում ունեցած՝ Ռուսաստանում և Հայաստանում հայտնի Լազարևների տոհմի պատվին կոչվող «Լազարյան ակումբի» առաջին նիստի մասնակիցներին: Ակումբի անվան ընտրությունը անշուշտ պարտավորեցնում է հետևելու այս ազնվազարմ տոհմի օրինակին, տոհմ, որի անդամներն իրենց ազնվական հավատարմությամբ նոր հայրենիքին՝ Ռուսաստանին, ինչպես նաև իրենց հայազգի հայրենակիցների կրթության և բարեգործական օգնության համար հսկայական նպատակային նվիրատվություններով հռչակեցին տոհմը:

Հատկանշական է, որ հայ և ռուս հասարակայնության միջև ոչ պաշտոնական երկխոսության այս հարթակն անվանվել է Արևելքի երկրների և ժողովուրդների ուսումնասիրության, ինչպես նաև այս բնագավառում բարձր որակավորում ունեցող գիտական և դիվանագիտական կադրերի պատրաստման ոլորտում Ռուսաստանի առաջատար գիտաուսումնական կենտրոնների նախակարապետի՝ Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հիմնադիրների պատվին:

Ինչպես երևում է Ակումբի հիմնադիրների ելույթից, Ակումբը կոչված է դառնալու մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև տարբեր մակարդակներում մշակութային, տնտեսական և գիտական կապերի հետագա զարգացման աջակցման գործին ծառայող՝ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունների միջև կառուցողական հարթակ:

Արդի աշխարհում տեղի ունեցող գլոբալիզացման զարգացումները, որոնց գերակա ուղղություններից են տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացումն ու համատարած կիրառումը և համակարգչային թվայնացումը, հանգեցնում են ժամանակի խտացմանը և տարածության բազմաչափ կերպափոխմանը: Այդ պատճառով ժողովուրդների և պետությունների, անհատի և հասարակության միջև փոխգործության և համագործակցության վաղուց արդեն սովորական դարձած, ծեծված եղանակներն արդեն չեն կարող ապահովել սպասված արդյունքները և պահանջվող արդյունավետությունը:

Գլոբալիզացումը, դրական դինամիկայի հետ մեկտեղ, իր մեջ բովանդակում է ազգային ինքնությանն սպառնալիք պարունակող տարրեր: Միևնույն ժամանակ, մի շարք գիտնականներ գտնում են, որ գլոբալիզացմանը զուգահեռ տեղի է ունենում համընդհանուր զարգացումների տեղայնացում: Տվյալ մոտեցումը և նրան համապատասխանող քաղաքականությունը ճապոնացի տնտեսագետներն ու գործարարները մշակել են «Մտածիր գլոբալ, գործիր լոկալ» նշանաբանի ներքո: Արդյունքում՝ այդ գործընթացն սկսեցին արտահայտել «գլոկալիզացում» տերմինով, որը «գլոբալիզացում» և «լոկալիզացում» տերմինների համադրություն է: Ճապոնիայի հետ մեկտեղ, ժողովուրդների և պետությունների զարգացման գլոկալային կառավարման հաջողված օրինակներից են Սինգապուրը, Իսրայելը և մի շարք ժամանակակից պետություններ:

Այսպիսով՝ գլոկալիզացումը գլոբալիզացման գործընթացներն օպտիմալ կերպով տեղային, որոշակի տեղի պայմաններին տեղայնացնելու քաղաքականության իրականացման գործընթաց է, որի նպատակն է տվյալ պետության, ազգի զարգացման ապահովումը համընդհանուր առաջընթացին համահունչ՝ տեղային (ազգային) ինքնության պահպանման պայմանով:

Ես կցանկանայի ձեր ուշադրությունը դարձնել մեր գլոկալիզացման նախագծերից մի քանիսի վրա, որոնք Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամները վերջերս են մշակել՝ տարածաշրջանային և ազգային զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային և ազգային անվտանգության շահերից ելնելով:

Այդ նախագծերից մեկը միտված է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության իրագործման նոր այլընտրանքային միջանցքի ստեղծմանը, որում Հայաստանը, գործելով որպես հանգուցային պետություն, պայմանագրային-իրավական հիմունքներով միաժամանակյա համագործակցությամբ և´ Եվրասիական տնտեսական միության, և´ Եվրոպական միության հետ կատարում է համակարգաստեղծ հանգույցի դեր: Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել արևելյան և արևմտյան հարևանների կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակման մեջ գտնվելու պայմաններում հայ-իրանական տնտեսական համագործակցությանը ԱՄՆ-ի համեմատաբար հանդուրժողական վերաբերմունքին:

Տվյալ աշխարհատնտեսական-աշխարհառազմավարական մշակման նպատակն էր Չինաստան-Իրան ծովային տրանզիտի գլոկալիզացիոն ինտեգրումը «Պարսից ծոց-Սև ծով» բազմատեսակ տրանսպորտային միջանցքին՝ Չինաստանի «Գոտի և ճանապարհ» համընդհանուր նախագծի համատեքստում Իրանի տարածքով անցնող «Չինաստան-Եվրոպա» նոր այլընտրանքային երթուղու գործարկմամբ: 

Նշված մշակումը իրականացվել է հայ և չինացի ռազմավարական վերլուծաբանների Հայաստան և ՉԺՀ պատասխան այցելությունների ընթացքում բազմափուլ համատեղ քննարկումների արդյունքում: Մշակման ընթացքում մեր Ասոցիացիայի անդամները Սիանում, Շանհայում, Պեկինում և Թեհրանում անցկացվող գիտաժողովների ժամանակ չինական և իրանական կողմերի հետ համատեղ փորձաքննության են ենթարկել այս գլոկալիզացիոն նախագիծը: 

Մեր գիտնականները վերոնշյալ նախագիծը փորձաքննության են ենթարկել նաև ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների ու Արտաքին գործերի նախարարություններում: 

Իրանի շուրջ իրադրության վատթարացման պայմաններում տվյալ նախագիծը համապատասխան օժանդակության դեպքում կարող է տարածաշրջանում ՀՀ աշխարհաքաղաքական դերակատարմանը հաղորդել նոր ռազմավարական տրամաչափ և Հայաստանի մասնակցությամբ որակապես նոր մակարդակի բարձրացնել Եվրամիության և Իրանի ու Չինաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը: 

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ վերը քննարկված գլոկալիզացիոն նախագիծը ներկայացված է ՉԺՀ Կենտրոնական խորհրդին, որը ղեկավարում է Նախագահ Սին: 

Եվս մեկ գլոկալիզացիոն նախագիծ են մշակել մեր Ասոցիացիայի երիտասարդ անդամները, որոնք հետազոտություններ են անցկացնում 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին բնորոշ ավանդական անվտանգային մտածողության կերպափոխման ոլորտում՝ նպատակ ունենալով կիբեռտիրույթում տեխնոլոգիական ռեսուրսների զարգացման կառավարումը կամրջել տարածաշրջանային և ազգային անվտանգության քաղաքականությանը: 

Մեր երիտասարդ գործընկերները նման յուրօրինակ նախագծի պատրաստման մեթոդաբանական հիմքերը ձեռք էին բերել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վերաբեռնման ժամանակ, որը մեզ հնարավորություն ընձեռեց մեր առավելությունը օգտագործելու ինչպես դաշնակից Ռուսաստանի, այնպես էլ գործընկեր Միացյալ Նահանգների գերազանցության առաջատար ուղեղային կենտրոնների հետ հավասարակշռված գիտա-փորձաքննական համագործակցության ընթացքում: 

ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների զարգացման դինամիկայի մասին խոսելիս՝ պետք է նշել, որ 2010 թ. նրանց միջև հարաբերությունների «վերաբեռնման» արշալույսին ինձ վստահված էր Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի անվան պետական կառավարման դպրոցում կազմակերպված ԱՄՆ-Ռուսաստան առաջին ռազմավարական երկխոսության գծով գիտական խորհրդարկուի գործառույթը, ինչն ինձ հնարավորություն տվեց հաջորդ բոլոր տարիների ընթացքում մասնագիտական տեսանկյունից հետաքրքրությամբ հետևել այդ հարաբերությունների զարգացման դինամիկային: 

Վերջին տարիներին տեխնոլոգիական մակարդակում ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ծավալված կիբեռպատերազմի հաշվառմամբ՝ մենք առանձնահատուկ ուշադրություն դարձրեցինք տեխնոլոգիական հակամարտությունից համեմատաբար հեռացված մակարդակում ընդհանուր շահերից բխող համագործակցության վրա: Կանոնավոր կերպով համադասելով մեր գործունեությունը ամերիկացի և ռուս գործընկերների հետ, ես և մեր երիտասարդ հետազոտողները ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնում, ինչպես նաև Տեղեկատվության և կիբեռտարածության քոլեջում անցանք մասնագիտացված մեթոդաբանական ստաժավորում: Վերաբեռնման ավարտին հաջողվեց ստաժավորվել Հարվարդի՝ «Կիբեռանվտանգություն. քաղաքականության և տեխնոլոգիաների խաչում» ծրագրում: Զուգահեռաբար իրականացվում էր Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի և Ռուսաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի մեր գործընկերների հետ գիտա-փորձագիտական համադասում: Հարկ է առանձին կերպով նշել շարունակական արդյունավետ համագործակցությունը թվային տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի այնպիսի առաջատար կազմակերպություններից գործընկերների հետ, ինչպիսիք են «Սինոպսիսը» և «Յունիքոմփը»: 

Արդյունքում Հայաստանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կազմում ստեղծվեց ԱՄՆ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերոնշյալ մասնագիտացված Տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնի քույր-Կենտրոն, որի երիտասարդ աշխատակիցները մշակեցին վեց նյութ՝ նվիրված քաղաքական-անվտանգային մտածողության թվայնացման մեթոդաբանության գլոկալ տեղայնացմանը Հայաստանում և կիբեռտարածության ռեսուրսների զարգացմամբ կառավարման պրակտիկային: Վերը նշված բոլոր հետազոտական նյութերի մասնագիտական որակը փորձաքննության է ենթարկվել գերազանցության համաշխարհային ուղեղային կենտրոններում: 

Գլոկալիզացիոն նախագծերի այս փաթեթի վերջնական արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների գծով ղեկավարների համակարգի ներդրման նախագիծն է: 

Քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մտնում է Մեծ Մերձավոր Արևելքի մեջ, որը բնութագրվում է քաղաքական ու ռազմաքաղաքական զարգացումների բարձր աստիճանի մրրկայնությամբ, էթնոդավանական հողի վրա ծագած հակամարտությունների սրմամբ, ապա Ղարաբաղյան հակամարտության չլուծվածության և Ադրբեջանի կողմից իր հարձակողական զինանոցն անվերահսկելիորեն մեծացնելու պայմաններում օրինական հանրաքվեի միջոցով (Տես Закон СССР «О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР», Верховный Совет СССР от 3 апреля 1990 г. N 1409-I) ստեղծված լեգիտիմ Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական զինված ագրեսիայի վերսկսումը կարող է հայ ժողովրդի համար վերածվել ողբերգության` նոր ցեղասպանության: 

Ելնելով այս կանխադրույթներից` Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան մարդկային և նյութական ռեսուրսների սահմանափակության հաշվառմամբ որպես ռազմավարական գերակայություն է դիտարկում դրանց օպտիմալ կերպով մոբիլիզացումը և գրագետ պլանավորումը` առաջատար միջազգային մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս առումով առաջին պլան է մղվում ազգային մեծ մտավոր ներուժի հիմքի վրա արգասաբեր ռեսուրսախնայող թվային տեխնոլոգիաների կիրառման և պահանջված մասնագիտություններով արդյունավետ պրոֆեսիոնալ կրթության կազմակերպման հարցը: 

Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել «Լազարյան ակումբի»` որպես մեր եղբայրական ժողովուրդների միջև արգասաբեր երկխոսության և համագործակցության առաջխաղացման հարթակի ստեղծումը:

Գործընկերներ

 

NDRU MOD RA Logo logo EPH Parvanyan Consulting css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG Centrului de Studii Est-Europene si Asiatice -CSEEA logo RAPN