Header ARM PNG

Արխիվ

October 2018
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Վերջին հրապարակումներ

Այցելություններ

Flag Counter

1344751
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
840
1664
11103
1322987
21764
40857
1344751

Ծրագրեր

go - «Հայաստանի և Վրաստանի` միմյանց հանդեպ իրականացվող քաղաքականության ընկալումները երկու պետությունների երիտասարդության շրջանում. միֆեր և իրականություն»

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնի և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության հետ համատեղ 2015 թ. իրականացրել է «Հայաստանի և Վրաստանի` միմյանց հանդեպ իրականացվող քաղաքականության ընկալումները երկու պետությունների երիտասարդության շրջանում. միֆեր և իրականություն» ծրագիրը:

Ծրագրի արդյունքում հրատարակվել է «Հայաստանի և Վրաստանի` միմյանց հանդեպ իրականացվող քաղաքականության ընկալումները երկու պետությունների երիտասարդության շրջանում. միֆեր և իրականություն» գիրքը, որի շնորհանդեսը կայացել է 2015 թ. հուլիսի 18-ին Երևանում: Շնորհանդեսին մասնակցում էին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնի անդամներ, տարածաշրջանային անվտանգության դինամիկայով զբաղվող փորձագետներ, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Գրքում ներկայացված են ՀՀ-ում և Վրաստանում հումանիտար գիտությունների բնագավառի մագիստրոսների շրջանում իրականացված ֆոկուս խմբային հարցազրույցների արդյունքները, որոնք վերաբերում են ուսանողության շրջանում երկու ժողովուրդների վերաբերյալ առկա պատկերացումներին, ինչպես նաև ՀՀ-ի և Վրաստանի` միմյանց հանդեպ իրականացող քաղաքականության վերաբերյալ ընկալումներին: Տրված է սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների վերլուծությունը, բերվում են նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնի կողմից համատեղ մշակված եզրակացություններն ու առաջարկությունները:

buy liquid prednisone - «Հայ-վրացական հարաբերություններ. Մարտահրավերներ և հնարավորություններ երկկողմ համագործակցության համար»

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնի և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության հետ համատեղ 2014 թ. իրականացրել է «Հայ-վրացական հարաբերություններ. Մարտահրավերներ և հնարավորություններ երկկողմ համագործակցության համար» ծրագիրը:

Ծրագրի արդյունքում հրատարակվել է «Հայ-վրացական հարաբերություններ. Մարտահրավերներ և հնարավորություններ երկկողմ համագործակցության համար» գիրքը, որի շնորհանդեսը կայացել է 2014 թ. սեպտեմբերի 6-ին Երևանում: Շնորհանդեսին մասնակցում էին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնի անդամներ, տարածաշրջանային անվտանգության դինամիկայով զբաղվող փորձագետներ, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Գրքում ներկայացված են հայկական և վրացական տեսակետները երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և դրանց զարգացման հնարավորությունների վերաբերյալ, բերվում են նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնի կողմից համատեղ մշակված եզրակացություններն ու առաջարկությունները:

  http://oceanadesigns.net/images/granite/sahara-gold/sahara-gold.jpg - Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը ՀՀ Զինված Ուժերում

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության հետ համատեղ 2013 թ. իրականացրել է ծրագիր «Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը ՀՀ Զինված Ուժերում» խնդրի վերաբերյալ: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է Կլոր սեղան - քննարկում Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնյաների, ինչպես նաև սոցիալական քաղաքականությամբ զբաղվող հայաստանյան փորձագետների մասնակցությամբ: Կլոր սեղան - քննարկման նպատակներն են՝ վերլուծել ՀՀ զինված ուժերի սոցիալական պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերը, վեր հանել սոցիալական պաշտպանության ոլորտում առկա բացթողումները և դրանց ազդեցությունը ՀՀ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների վրա, ներկայացնել առկա բացթողումների հաղթահարման հնարավոր ուղիները և շահագրգիռ քննարկման միջոցով փորձաքննել դրանց արդյունավետությունը:

- Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով 2012 թ. նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին իրականացրել է Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարանի պատրաստման (մոտ 3000 տերմին ու տերմինային բառակապակցություն) ծրագիրը: Եռալեզու բացատրական բառարանի հիմնական նպատակներն են հստակեցնել ՀՀ տարբեր գերատեսչությունների մասնագետների պատկերացումներն և խուսափել տերմինների տարըմբռնումից, մեծացնել արտասահմանյան անգլա և ռուսախոս գործընկերների հետ շփումների արդյունավետությունը` հասկացութային-տերմինաբանական մակարդակով փոխընկալումների նույնացման շնորհիվ, ՀՀ պաշտպանական-քաղաքական և քաղաքագիտական միջավայրում արմատավորել տվյալ ոլորտում եղած միջազգային առաջավոր մշակութային ստանդարտները:

- Քաղաքագետների համար մասնագիտական էթիկայի Ուղեցույց

Քաղաքական գիտության Հայկական ասոցիացիան ԱՄՆ-ի շրջանավարտների Հայաստանի ասոցիացիայի հետ համատեղ իրականացրել է յոթամսյա ծրագիր (2011 թ. սեպտեմբեր - 2012 թ. ապրիլ)` քաղաքագետների և լայն հասարակության ուշադրությունը կենտրոնացնելով  մասնագիտական էթիկայի հարցերի վրա, որի արդյունքում կազմվել և հրատարակվել է «Քաղաքագետների մասնագիտական էթիկայի ուղեցույցը»: Այն անհատների և հաստատությունների համար ուղենիշ կծառայի մասնագիտական էթիկայի ամենաբարձր չափանիշների և ակադեմիական գերազանցության հասնելու ու կայուն ինքնակարգավորվող մեխանիզմներ ստեղծելու համար, այդ թվում ներկայացվող դժգոհությունների  ուսումնասիրության առումով:

- Սևծովյան տարածաշրջանում բնական և մարդածին աղետների հետևանքների կառավարում և վերականգնում (CRISHOPE)

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան Բուխարեստի Արևելաեվրոպական և ասիական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ մասնակցել է «Սևծովյան տարածաշրջանում բնական և մարդածին աղետների հետևանքների կառավարում և վերականգնում» ծրագրին` հանդիսանալով ԱԱՀԿ-ի գործընկեր կազմակերպությունը Հայաստանում: Ծրագիրը մեկնարկել է 2011 թ. ապրիլին և ավարտվել 2012 թ. փետրվարին: Ծրագրի հիմնական նպատակը բնական և մարդածին աղետների հետևանքների վերացմանը և վերականգնման տարածաշրջանային մոդելի մշակումն է, որը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններին:

Գործընկերներ

 

NDRU MOD RA Logo logo EPH Parvanyan Consulting css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG Centrului de Studii Est-Europene si Asiatice -CSEEA logo RAPN