Արխիվ

December 2018
Mo Tu We Th Fr Sa Su
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Վերջին հրապարակումներ

Այցելություններ

1446006
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
411
1637
3709
1430698
18088
52079
1446006

Անդամության կարգ

PSAA Logo NewՔԳՀԱ-ին անդամագրվելու և անդամությունից դուրս գալու կարգը

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի (այսուհետև՝ ՔԳՀԱ) անդամ կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա պետության ցանկացած չափահաս քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձ, ով ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը, ընդունում է ՔԳՀԱ-ի կանոնադրությունը և ունի ՔԳՀԱ-ի մեջ ընդունվելու վերաբերյալ ՔԳՀԱ-ի խորհրդի անդամի կամ ՔԳՀԱ-ի առնվազն երկու անդամի երաշխավորություն:

ՔԳՀԱ-ի անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է ՔԳՀԱ-ի խորհրդին կամ նամակ ուղարկում Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով՝ ՔԳՀԱ-ի Գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանին:

ՔԳՀԱ-ն ունի նաև պատվավոր անդամներ, որոնք հրավիրվում են ՔԳՀԱ-ի խորհրդի անդամի կամ ՔԳՀԱ-ի առնվազն երկու անդամի առաջարկով և հրավիրված անձի գրավոր համաձայնության դեպքում հաստատվում են Խորհրդի կողմից: ՔԳՀԱ-ի պատվավոր անդամ կարող են դառնալ հայաստանյան և միջազգային քաղաքագիտության և քաղաքականության կարկառուն ներկայացուցիչներ, որոնք իրենց գործունեությամբ էական ներդրում են ունեցել քաղաքական գիտության զարգացման, ազգային և միջազգային քաղաքական հիմնախնդիրների լուծման, հակամարտությունների լուծման, խաղաղության հաստատման և անվտանգության ապահովման գործում:

ՔԳՀԱ-ի խորհուրդը քննարկում է անդամության մասին դիմումը այն ստանալուց մեկ ամսվա ընթացքում և որոշում է կայացնում, որի մասին տեղեկացնում է դիմողին: Մերժելու դեպքում ՔԳՀԱ-ի խորհուրդը պարտավոր չէ դիմողին ներկայացնելու մերժման պատճառները:

ՔԳՀԱ-ն անդամագրված անձն ազատ է դուրս գալու ՔԳՀԱ-ից` իր համապատասխան դիմումի հիման վրա:

Ասոցիացիայի անդամությունից զրկումը տեղի է ունենում ՔԳՀԱ-ի խորհրդի որոշմամբ` Կանոնադրական և կարգապահական սկզբունքները չկատարելու, մասնագիտական թերացումների և օրենսդրական խախտումների պատճառով:

Գործընկերներ

 

NDRU MOD RA Logo logo EPH Parvanyan Consulting css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG Centrului de Studii Est-Europene si Asiatice -CSEEA logo RAPN